Ladynews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի գիտնականներն ապացուցել են, որ տաք մենակությունից փրկում է տաք ցնցուղը կամ վաննայի մեջ պառկելը:
Հետազոտություն է կատարվել 18-65 տարեկան 400 մարդու մասնակցությամբ: Հետազոտողները պետք է պարզեին, թե ինչ տրամադրություն են ունենում նրանք տաք վաննա կամ ցնցուղ ընդունելուց առաջ և հետո:
Հետազոտությունը ապացուցեց, որ ինչքան սուր է մարդ իրեն մենակ զգում և դրանից տառապում, այնքան ավելի է տաքացնում լողանալու համար նախատեսված ջուրը և այնքան երկար է մնում վաննայում:
Այս փաստը մասնագետները բացատրում են նրանով, որ ֆիզիկական և սոցիալական ջերմությունը փոխկապակցված են: Համապատասխանաբար մարդը, ով մենակություն է զգում, փոխարինում է սոցիալական մարդկային ջերմությունը ֆիզիկական ջերմության զգացողություններով:
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/4065/taq-vannan-prkum-e-menakutyunic
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել