Lurer.com-ը գրում է.
Ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2022» երաժշտական մրցույթին։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Կատարողուհին հրաժարվել է ներկայացնել Ուկրաինան փառատոնում՝ պատճառաբանելով, որ սպառնալիքներ է ստանում։ «Ես չեմ ուզում այս վիրտուալ պատերազմն ու ատելությունը։ Հիմա գլխավոր պատերազմը արտաքին պատերազմն է, որը եկավ իմ երկիր 2014թ.: Ես այլևս չեմ ուզում լինել այս կեղտոտ պատմության մեջ: Ծանր սրտով հանում եմ Եվրատեսիլ երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնելու իմ թեկնածությունը։ Շատ եմ ցավում»,- գրել է նա։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=452104&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել