Panorama.am-ը գրում է․

«Երեկ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ իրենց նպատակն է հանձնաժողով խցկել իրենց ձեռնտու փորձագետներին, որոնք ոչ թե փորձագետ են այլ իրական պատասխանատուներ և պետք է պատասխան տան, թե ինչ են արել 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելու ՔՊ-ի նախաձեռնությանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության նախաձեռնած հանձնաժողովի նպատակը բոլորովին այլ է լինելու, մոտավորապես այն, ինչը տեսավ հասարակությունը ԱԱԾ-ի վերջին հոլովակում, որում մատուցվում էր մի խումբ դավաճան զինվարականների մասին:

Ըստ Նազարյանի՝  քննիչ հանձնաժողովի ձևավորման իշխանությունների քայլերի նպատակն այն է, որ վերջում ասեն, թե իր զոհված որդու և նրա հրամանատարներն էին մեղավորը պատերազմում պարտության համար, քանի որ կռվել են:

«Ես ամաչում եմ մեր Եռաբլուրի տղերքի, կորցրած քաղաքների և գյուղերի առաջ, որ մենք որպես հասարակություն այնքան թույլ ենք, որ նոյեմբերի 9-ից հետո չհասկացանք, որ բոլորիս շահերից է բխում Հայաստանի իշխանության փոփոխությունը»,-հայտնեց բանախոսը և հավելեց, որ հակատիեզերական և անբնական է, երբ երկիրը պարտության տարածքը դեռ պետության ղեկին է՝ կարևոր չէ՝ գիտակցված է պարտվել, թե չգիտակցված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել