Armenpress.am-ը գրում է.
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կիևը հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է շրջափակել տարածաշրջանը, ընդունում է օրենքներ, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:
«Ավելին, Կիևը շարունակում է հրետակոծությունը, հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է տարածաշրջանի շրջափակումը, ամպագորգոռ հայտարարություններ է անում և օրենքներ ընդունում, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրի դրույթներին»,- ասել է դիվանագետը։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1075433.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել