Armsport.am-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Խաղացողի համար հնգամյա պայմանագիր է պատրաստվել։

Ադեյեմիի համար «Բորուսիան» պետք է վճարի նվազագույնը 35 միլիոն եվրո (Transfermarkt): Այս մրցաշրջանում ռմբարկուն անցկացրել է 29 հանդիպում, դարձել 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն երիտասարդ հարձակվողը հրաժարվել է խաղալ կատալոնացիների կազմում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել