Hraparak.am-ը գրում է․

Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ Անդրեյ Չուպինը ներկայացրել է, թե ինչպես կարելի է որոշել թրոմբի առաջացումը։

«Թրոմբը միշտ «հայտնում է» իր առաջացման մասին։ Ըստ նրա, վերջույթների ցավը, թմրությունը, սառնությունը, մաշկի սպիտակումը վկայում են այն մասին, որ տվյալ մարդու մոտ կարող է առաջանալ թրոմբ։

Այս ախտանշանների առկայության դեպքում Չուպինը հորդորել է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի իրավիճակն այնքան չբարդանա, որ խաթարվի վերջույթների ֆունկցիան։ Եթե դիագնոստիկան հաստատում է թրոմբի առկայությունը, ապա պետք է կատարել վիրահատություն, հակառակ դեպքում մարդը կարող է զրկվել վերջույթից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել