Bravo.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանն ամերիկյան Vogue-ի մարտ ամսվա համարի գլխավոր հերոսուհին է: Շապիկին նա շատ տպավորիչ է ստացվել Loewe-ի զգեստով: Մյուս կադրերում կրում է Balenciaga, Rick Owens, Valentino եւ Alaïa բրենդների հագուստներ, ինչպես նաեւ սեփական Skims ապրանքանիշի կոմբինեզոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա նոր բյութի արտադրություն է սկսելու SKNN by Kim անվամբ:

Ամսագիրը գրել է, որ Քարդաշյանին են ընտրել՝ որպես նորաձեւության կուռք ու ժամանակակից ամենանորաձեւ կին:

Vogue-ին տված հարցազրույցում Քարդաշյանն անկեղծ խոսել է Քանյե Ուեսթից բաժանվելու մասին: Նա շեշտել է, որ ցանկացել է վերջապես երջանիկ դառնալ:

«Կարող եք չափազանց զայրացած լինել կամ նեղացած ձեր նախկին ամուսնուց, բայց երեխաների հետ շփման ժամանակ կա միայն մեկ դիրքորոշում՝ նրանց հայրն ամենալավն է: Կարեւոր է, որ միշտ նրան աջակցեք, երբ խոսքը համատեղ խնամակալության մասին է, ու էական չէ, թե ինչի միջով եք ինքներդ անցնում»,- կարծում է նա:

Քիմն ընտանեկան իրավիճակի մասին շատ բացահայտումներ չի արել, սակայն փիլիսոփայորեն է անդրադարձել հարցին.«Ամենից շատ պետք է երեխաների մոտ պաշտպանեմ Քանյեին: Երկար ժամանակ ուրիշներին եմ երջանիկ դարձրել, վերջին 2 տարիների ընթացքում հստակ որոշել եմ ինձ երջանկացնել: Անգամ եթե դրա արդյունքում ամուսնալուծվել եմ, ինքս ինձ հետ ազնիվ եմ մնացել: 50-րդ տասնամյակն այն ժամանակն է, երբ պարտավոր ես ընտրել քեզ: Ընտրել ճիշտ սննդակարգ ու մարզումներ: Ինստագրամում չհավանել էջ, որը քեզ դուր չի գալիս: Պատրաստվում եմ ավելի շատ ուրախանալ, երեխաներիս ու այն մարդկանց հետ ժամանակ անցկացնել, որոնք ինձ երջանկացնում են»:

Քարդաշյանը չի ժխտում, որ Քանյեն մեծ ազդեցություն է ունեցել իր ճաշակի ձեւավորման հարցում: Նա է օգնել նաեւ, որ հայուհին ավելի լավ հասկանա ճարտարապետությունից: Հիմա Քիմը 2 տուն է կառուցում. մեկը Փալմ Սփրինգսում է, իսկ Տոկիոյի Օլիմպիական ստադիոնի նախագծող Կենգո Կուման նրա համար լճի ափին կառուցում է ապակուց ու փայտից առանձնատուն: Դա գաղտնի վայր է, որտեղ Քիմն այցելում է ամեն տարի Անկախության տոնին:

Մեղադրանքներին, որ քարոզում է գեղեցկության ոչ իրական չափանիշներ, պատասխանել է՝ չի ուսումնասիրել մշակույթի վրա իր ազդեցությունը.«Պարզապես փորձում եմ ապրել իմ կյանքով ու ուրախանալ մարդկանց համար: Այդպիսին է իմ դիրքորոշումը»:

Իհարկե, Քարդաշյանը չէր կարող չխոսել Met Gala-ում իր կրած սեւ զգեստի մասին, հատկապես, որ դրանից հետո դարձել է Balenciaga-ի դեմքը.«Սկզբում դեմ էի, բայց Դեմնա Գվասալիան ու նրա թիմն ասացին՝ «Դա կոստյումների երեկույթ է, ոչ թե Vanity Fair-ի, որտեղ բոլորը գեղեցիկ տեսք ունեն: Թեմա կա, ու դու պետք է դիմակով լինես»»:

Դիզայների մտահղացումն այն է եղել, որ Քիմը բավական հայտնի է ու անգամ փակ դեմքով էլ նրան բոլորը կճանաչեն: Դրանում է հենց նրա հայտնիության ուժն, ու չի սխալվել:



Քարդաշյանը խոստովանել է, որ հիանալի հոգեվիճակում է ու պատրաստ է առաջ շարժվել, թեեւ մի քիչ վախենում է.«Միշտ մտածում եմ, թե հետո ինչ կլինի: Քանի որ Քանյեին ունեի, որը միշտ գիտեր, թե նորաձեւության հաջորդ փուլն ինչպիսին է լինելու ինձ համար: Միայնության մեջ վախեցնող բան կա, բայց դա միեւնույն ժամանակ էլ ազատագրում է: Ո՞վ գիտի, պարզապես կարող եմ Skims կրել, առանց դիմահարդարման լինել, կամ էլ ոչինչ կարեւոր չէ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ye (@kanyewest)

Քարդաշյանի նոր զրույցը չէր կարող անտարբեր թողնել Քանյեին: Նա հրապարակել է Քիմի ու երեխաների նկարն Ինստագրամում, որտեղից վերջերս հեռացրել էր նրանց մասին բոլոր հրապարակումներն ու գրել.«Աստված, խնդրում եմ վերամիավորիր մեր ընտանիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել