Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացվել էր, միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենսդիր գործչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 75-ամյա քաղաքական գործիչը գտնվում է ծանր վիճակում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել