Starnews.am-ը գրում է.

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է կյանքի բարդ փուլի մասին, երբ բժիշկները նրան սխալ ախտորոշում էին տվել՝ նշլով, որ մոդելին քիչ ժամանակ է մնացել ապրելու:

«Առողջական լուրջ խնդիրներ ունեի: Տարբեր բժիշկներ տարբեր դիագնոզ էին տվել, որ չէին համապատասխանում ճշտին:  Ես պատահաբար եմ իմանում, երբ արտերկիր եմ մեկնում:

Պարզվում է, որ ներկայացված 100 %-ի ընդամենը 2%-ն ա: Ինձ լուրջ հիվանդ էին հանում, ես ամեն օր տարբեր պրոցեդուրաներից ձեռագիր հրաժարվում էի՝ իմ պատասխանատվության տակ վերցնելով էդ ամեն ինչը:

Դրանից հետո շատ ուժեղացա, հասկացա, որ ոչ մեկին վստահել չի կարելի, ես հիմա վստահում եմ հատուկենտ մարդկանց, շատ մոտ ընկերուհիներ ունեմ, որոնց ասում եմ՝ ես ձեզ չեմ վստահում, որովհետև չգիտեմ կյանքի ինչ դրվագում դու ինչը կնախընտրեք:

Ինձ ասել էին, որ ինձ մնացել է 2 ամիս, ու ես մտածում էի, որ այդ 2 ամիսն ա: Շատ դժվար ա իրականում ապրես ու մտածես, որ վաղը կարող ա քո վերջինը լինի:

Ասում էին՝ կյանքին ա վտանգ սպառնում, ասում էին՝ գուցե 2 ամիս էլ չձգես, կարող ա 10 օրի քեզ ցտեսություն ասենք: Երբ դու ամեն օր արթնանում ես թաց բարձի վրա ու հասկանում ես, որ կարող ա սա վերջին օրդ ա, շատ դժվար իրավիճակ է »:

Լյուսիի խոսքով՝ այդ ամենի մասին ինքը գրեթե ոչ մեկին չէր պատմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել