Psymag.am-ը գրում է.
Մարդկանց միջև տեղի են ունենում 4 տիպի հարաբերություններ.
1.Հաղթանակ – հաղթանակ
2. Հաղթանակ – պարտություն
3. Պարտություն – հաղթանակ
4.Պարտություն – պարտություն
Յուրաքանչյուր հարաբերություն իրենից ներկայացնում է սրանցից մեկը, ու դուք կարող եք ընտրել` որ տիպի հարաբերությունը կառուցեք:
Եթե դուք կառուցում եք «հաղթանակ-հաղթանակ» հարաբերություններ ու ստեղծում նման իրավիճակներ (մանիպուլյացիայի միջոցով կամ այլ կերպ, միևնույն է), ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի մարդկանց կյանքը բարելավվում է:
«Հաղթանակ-պարտություն» մոդելը առավել հաճախ հանդիպում է բիզնեսում:
«Ես քեզ խաբելու եմ, «գցելու» եմ, սխալ ինֆորմացիա եմ տալու, և նույնն անելու ես դու: Եթե երկուսս էլ լավ բիզնեսմեններ ենք, ապա մենք մի տեղ հավասար դուրս կգանք, մի տեղ` ոչ: Դու գողանում ես ինձանից, ես գողանում եմ քեզանից, ես լավ «մուտիլովչիկ» եմ, դու լավ «մուտիլովչիկ» ես. հոյակապ բիզնես է: Բոլորն են այդպես անում»:
Եթե դու սա լավ ես անում, դու մի օր կանգնում ես մարդկանց վրա, բայց դա արդեն քո խնդիրը չէ, դա արդեն տվյալ մարդու խնդիրն է:
Շատերը սրան հավատում են: Բայց սա այդքան էլ լավ բան չէ, առավել ևս բաց շուկայական հարաբերությունների ժամանակ: Սա ձեզանից հակառակորդ է դարձնում:
Եթե ուզում եք բազմաթիվ թշնամիներ ունենալ, եթե ուզում եք քիչ-քիչ սպանել ձեր ընկերությունը, ապա սրանից լավ տարբերակ դժվարությամբ գտնեք:
Բաց մրցակցային շուկայում մենք պետք է ձեռք բերենք ընկերներ, գործընկերներ, համագործակցություն: Անգամ մրցակից ընկերությունների հետ վտանգավոր է ստեղծել հաղթանակ-պարտություն իրավիճակներ:
Ոմանք ապրում են «պարտություն -հաղթանակ» ձևով:
«Ես պետք է տամ աշխարհին: Ես լավն եմ»: «Իմ պարտականությունն է այնպես անել, որ մյուսները երջանիկ լինեն»: «Մի՛ անհանգստացեք ինձ համար»: «Իսկ դուք ի՞նչ եք ուզում»: «Դու քեզ լա՞վ ես զգում»:
Եթե ես կարողանում եմ հաճելի բան անել, ուրեմն իմ հետ ամեն ինչ լավ է:
«Պրատություն - պարտության» դեպքում մարդը կատարում է գործողություններ, որոնք տանում են չստացվելուն: Դուք գումար եք կորցնելու, նա էլ է կորցնելու, բայց դա ոչինչ: Մարդն անընդհատ վազում է մի բանի ետևից, ու դուք գիտեք, թե ինչով է դա ավարտվելու: Եվ դուք փորձում եք հեռու փախչել նման մարդկանցից: Կան մարդիկ, ովքեր ուղղակի կոմպետենտ չեն:
Եթե ցանկանում եք հաջողության հասնել կյանքում, ու դա լինի երկարաժամկետ հաջողություն, ապա պետք է աշխատել «հաղթանակ – հաղթանակ» մոդելով:
«Հաղթանակ - պարտության» դեպքում, մարդիկ, ումից դուք գողացել եք, մի օր ձեզանից բարձր դիրքում կլինեն կամ կորսան հարմար պահը, ու արդեն խնդիրներ կունենաք դուք: Սա մի օր տեղի կունենա, եթե անգամ դուք անընդհատ հաղթում եք:
Շփման մեջ արդյունավետ մարդիկ լավ գիտեն, որ «հաղթանակ – պարտություն» հարաբերությունների ժամանակ, եթե պարտվում ես, ապա պարտվում ես, եթե հաղթում ես, ապա նորից պարտվում ես:
Դրա համար, եթե դուք ուզում եք լինել հաջողակ այս կյանքում` ստեղծեք պայմաններ, որպեսզի ձեր շուրջը մյուսներն էլ հասնեն հաջողության: Եվ նրանք կուզենան նորից տեսնել ձեզ, որովհետև մարդիկ սիրում են հաջողությունը:
Արդյունավետ շփման հիմքում գտնվում է այն, որ բացահայտ, թաքնված, մանիպուլյացիայի միջոցով կամ այլ կերպ, այնպես անել, որ ստեղծվի «հաղթանակ – հաղթանակ» հարաբերություններ:
Եթե դուք ձեր կյանքում օգտվում եք մյուս երեք տիպերից ու անունը դնում` ես բնական եմ, այնպիսին եմ, ինչպիսին կամ, ապա դուք պրոֆեսիոնալ կոմունիկատոր չեք: Դուք կամ անհաջողակ եք կամ էլ «գցող»: Դա պրոֆեսիոնալություն չի:
Եթե շփման ընթացքում դուք տրամադրված եք «հաղթանակ - հաղթանակին», իսկ մեկը փորձում է ձեր հետ շփվել «հաղթանակ – պարտություն» սկզբունքով, ապա դուք պետք է որոշեք` պե՞տք է ձեզ այդ մարդը, թե` ոչ:
Հաճախ լինում է, որ մարդը պետք է, ու այդ դեպքում անհրաժեշտ է լինում պաշտպանվել: Օրինակ` չտալ այնպիսի ինֆորմացիա, որը կարող է օգտագործվել ձեր դեմ: Նման մարդիկ երբեք հոգ չեն տանի ձեր պահանջմունքների մասին:
Եթե դիմացինը տրամադրված է «պարտություն – հաղթանակի», ապա կարելի է ամեն ինչ վերափոխել «հաղթանակ – հաղթանակի»: Իսկ երբ իրար են հանդիպում «հաղթանակ – պարտություն» և «պարտություն – հաղթանակ» սկզբունքներով մարդիկ, ստեղծվում են իդեալական հարաբերություններ...
Ստենոգրամա Ֆրենկ Պյուսելիկի թրեյնինգից