Երբ խոսում ենք այն մասին, որ ներկայիս իշխանությունը երկիրը որպես քաղաքական միավոր տանում է դեպի դե ֆակտո վերացում, և մեզ բոլորիս կա՛մ կործանման, կամ՛ գաղթի, անվանելով այս ամենը «պրագմատիզմ» և մեր կատաղի թշնամի թուրքերի հետ «խաղաղության դարաշրջան», մենք պետք է հասկանանք, որ ազգային և պետական ինքնասպանության տանող գործընթացները ուղեկցվում են նույն «հպարտ քաղաքացիների» նկատմամբ տոտալ տեղեկատվական տեռորով ։
Ձեզ համար զարմանալի չէ՞, թե ինչո՞ւ Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հմայվածի պես կրկնում են հետևյալ խիստ մանիպուլյատիվ և անրիրականելի արտահայտությունները. «Գլխավորն այն է, որ ԱՄԵՆ ԳՆՈՎ պատերազմ չլինի» և «Մենք պետք է հաշտություն կնքենք թուրքերի հետ և ապրենք խաղաղության մեջ»։
Երկու պոստուլատներն էլ, որ նետվում են հանրային <<դաշտ>> փաշինյանական իշխանության կողմից, այնքան պարզունակ բառախաղ են, որ ուղղակի զարմանում ես, թե ինչպե՞ս կարող են գիտակից մարդիկ կրկնել այս իշխանության ինքնասպան անհեթեթությունը։
Եվ, ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ հրաժարվում են լսել ոչ միայն այն ճշմարտությունը, որ թուրքերի հետ խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի և Թուրքիայի միջև գոնե ռազմադիվանագիտական նվազագույն բալանսի պայմաններում կամ որ Թուրքիան մեզ հետ խաղաղություն հաստատելու խնդիր չի դնում, անգամ՝ ընդհակառակը, որ Ադրբեջանն ու Թուրքիան հայերին դիտարկում են, բացառապես, որպես չեզոքացման ենթակա տարր (և, ամենահրեշավորն այն է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը բացահայտ խոսում են այս մասին)։
Ինչո՞ւ որոշ մարդիկ, ովքեր թքում են Պատվի, Արժանապատվության, Հիշողության վրա և ովքեր պատրաստ են համբուրել թուրքերի ոտքերը, անգամ չեն միացնում իրենց ինքնապահպանման բնազդը։
Ինչո՞ւ։
Սա է հիմնական հարցը։
Քանի դեռ չենք ստացել այս հարցի պատասխանները, հնարավոր չէ այս մարդկանց բացատրել, որ նրանք պատրաստակամորեն տանում են ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ դեպի կործանում։
Եվ ցավոգ ժամանակ այլևս չունենք, թուրքն արդեն կանգնած է մեր տան շեմին՝ արյունոտ կացինը թափահարելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել