Panorama.am-ը գրում է.

Արամ Խաչատրյան համերգասրահում հնչում է Արթուր Գրիգորյանի երգերը։

 Հոգեհանգստի արարողությանը ներկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Այնտեղ են հայ երգարվեստի ներկայացուցիչները, մտավորականներ, արվեստագետներ, սովորական քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին։ Նա 63 տարեկան էր։ Կոմպոզիտորներին վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00 Արամ Խաչատրյան համերգասրահից:

Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

1994 թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:

1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով,

2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել