Armeniasputnik.am-ը գրում է․
Ուռուցքաբանը վստահեցնում է, որ չի կարելի միանշանակ վիճակագրություն ներկայացնել, թե ինչպես է ազդում կորոնավիրուսային հիվանդությունը քաղցկեղով հիվանդների վրա։
Կորոնավիրուսային հիվանդության պատճառով քաղցկեղով հիվանդ անձանց մոտ տուժում է արյան մակարդելիությունը՝ նկատվում է մակարդման բարձրացում։
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա (փետրվարի 4)շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ներկայացուցիչ, ուռուցքաբան, վիրաբույժ Արթուր Բաղդասարյանը։

Ինչպես է ազդում COVID-19-ը քաղցկեղով հիվանդների վրա

Բաղդասարյանը նշում է, որ արյան մակարդելիության բարձրացումն ուռուցքի կողմից պաթոլոգիական սպիտակուցների արտադրման, օրգանիզմի թունավորման հետևանքով է լինում։ «Մեր հիվանդների մոտ շատ մեծ են թրոմբագոյացման, թրոմբոէմբոլիաների բարդությունները, հատկապես ծավալային վիրահատությունների դեպքում»,- ասում է նա։
Բժիշկի խոսքով, սակայն, այդ ամենից չի կարելի միանշանակ վիճակագրություն կազմել, թե ինչպես է ազդում կորոնավիրուսային հիվանդությունը քաղցկեղով հիվանդների վրա։ Ուռուցքաբանը վստահեցնում է, որ լինում են նաև դեպքեր, երբ անգամ 4-րդ աստճանի քաղցկեղով հիվանդ անձը հեշտությամբ է հաղթահարում կորոնավիրուսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել