Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի շուրջ իրադրությունը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնի ռազմական ներկայությունը արևելյան ճակատում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

«Ընթացիկ իրադրությունը պահանջում է, որ մենք ուժեղացնենք ՆԱՏՕ-ի Արևելյան ճակատի զսպող և պաշտպանական հնարավորությունները»,- ասել է Կիրբին՝ հաստատելով ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ առաջիկա օրերին ամերիկյան զինվորներ են տեղափոխվելու Եվրոպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել