Armsport.am-ը գրում է․

Հարձակվող Դուշան Վլախովիչը, որը հունվարին տեղափոխվել է «Յուվենտուս», հերքել է այն տեղեկությունը, թե ինքն ապրում է այն տանը, որտեղ բնակվում էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երբ հանդես էր գալիս թուրինյան ակումբի կազմում.

«Ես տուն եմ փնտրում, բայց դա չի լինի Կրիշտիանուի տունը, իհարկե: Ինձ չեն անհանգստացնում տունը կամ մնացած այլ բաները: Ես պարզապես ցանկանում եմ խաղալ, կատարելագործվել և հաղթել»,- սերբ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» 70 մլն եվրո կստանա «Յուվենտուսից» Վլախովիչի համար: Եվս 10 մլն եվրո կվճարվի որպես բոնուս:

Ընթացիկ մրցաշրջանում Դուշանն Ա Սերիայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել