Ըստ ակտիվիստի՝ «օլիգարխի տղան» հայհոյել ու թքել է իրենց մեքենայի վրաAravot.am-ը գրում է.

Այսօր կեսօրին Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել նստացույցի երկու մասնակցի` Վահագն Մինասյանին ու Սուրեն Սահակյանին: Դեպքի ականատես է եղել միայն ակտիվիստ Արթուր Չիլինգարյանը: Նրա պատմելով, ոստիկանները քաշքշելով երկու ակտիվիստներին՝ նստեցրել են մեքենա, այն բանից հետո, երբ նրանք միացրել էին բարձրախոսը, որը ավտոմատ ռեժիմով անընդհատ կրկնում էր`«Պահանջում ենք քաղաքապետարանն ազատել քրեածին տարրերից»: Արթուր Չիլինգարյանի խոսքերով, ոստիկաններն ասել են, թե բարձրախոսի ձայնը խոչընդոտում է քաղաքապետարանի աշխատանքը ու դրա համար են ակտիվիստներին տարել ոստիկանություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել