Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Կիևը պատասխանատվությամբ է մոտենում Դոնբասի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածություններին, և հավելել, որ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման միակ աշխատանքային հարթակը համարում է նորմանդական ձևաչափը (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա), գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես արդեն չեմ հիշում, թե ով է ստորագրել մինսկյան համաձայնագրերը, բայց հստակ գիտեմ, թե ով պետք է իրականացնի դրանք: Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում որոշակի պայմանավորվածություններին։ Ես հասկանում եմ, թե որոնք են Մինսկի պայմանավորվածությունները»,- ասել է Զելենսկին այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/02/01/minsk/3764264
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել