Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների անվտանգությունը կարող է ապահովվել անվտանգության եվրոպական երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների հիման վրա։ Խնդրի լուծումը կգտնվի, բայց դա հեշտ չի լինի։

Ինչպես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքը դեռ պատրաստ չէ ասել, թե կողմերը ինչ ձևով համաձայնության կգան։

Պուտինը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության մասին ոչ մի տեղ գրված չէ։ Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն առաջին հերթին մտածում է ոչ թե Կիևի անվտանգության, այլ Ռուսաստանին զսպելու մասին։ Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին ներքաշել հակամարտության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել