Կրիկին հայտնվում են մարդիկ, որոնք իրենց պարզունակ մտավարժանքներով, փորձում են շեղել Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը: Այդպես չհասկանալով ու օրվա տերերին դուր գալու մղումով էլ կործանարար պատերազմի առաջ կանգնեցրին, Արցախի ահռելի հատվածը հանձնեցին, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձան, Հայաստանի տարածքները օկուպացիայի բաժին դարձրին և այլն:
Դրանք այն տեսակն են, ում լրջախոհության, իրավիճակը հասկանալու, ելքեր փնտրելու խնդիրները չեն հուզում: Հենց այդ ցինիզմը, անլրջությունն ու մորթապաշտությունն է Նիկոլի հենարանը:
Միակ հարցը, որ պետք է տային 3-րդ նախագահին, դա այն էր, թե ինչպե՞ս և որ մեխանիզմով պետք է կապիտուլյացված վիճակից վեր կանգնենք ու օգտագործենք դեռևս առկա հնարավորությունները` ի շահ Հայաստանի ու Արցախի: Այս հարցի փոխարեն, նիկոլապատկան (և ոչ այդքան) տարբեր կերպարներ, շարունակում են ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:
Մի հարց ունեմ այդ տեսակին. դուք օրվա փողից բացի, ուրիշ Հայրենիք ունե՞ք:
Հ.Գ.
Չի վերաբերում մի շարք վերլուծաբանների, ովքեր գուցե ավելին էին սպասում Սերժ Սարգսյանի հարցազրույցից, բայց գիտակցում են, որ քաղաքականությունն իր չգրված կանոններն ունի, որ պետք է պահես հանուն քո ժողովրդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել