Armsport.am-ը գրում է․
«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է «Ֆիորենտինայից» թուրինյան ակումբ տեղափոխվելու մասին։
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աշխատել են ինձ հետ «Ֆիորենտինայում»՝ գործընկերներին, մարզիչներին, մենեջերներին, նախագահին, ինչպես նաև ամբողջ Ֆլորենցիային և երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ:
Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ «Յուվենտուսում» եմ. սա մեծ ակումբ է։ Շնորհակալ եմ ակումբի նախագահին և բոլոր նրանց, ովքեր աշխատել են ինձ այստեղ բերելու համար: «Յուվենտուսի» օգտին ընտրությունը հեշտ էր. հաղթելու, երբեք չհանձնվելու և մինչև վերջ պայքարելու ցանկությունը ակումբի ԴՆԹ-ում է, նույնիսկ դժվարին պահերին։ Այս ամենը իմ բնավորության մեջ է, ուստի ընտրություն կատարելը հեշտ էր։
«Յուվենտուսը» Իտալիայի ամենամեծ ակումբն է։ Մենք ցանկանում ենք կատարելագործվել և լուծել ամենաբարձր խնդիրները»,- մեջբերում է Վլահովիչին ակումբի մամուլի ծառայությունը։