1. Աննա Բուրդա
Աննա Մագդալենա Լեմմինգերը ծնվել է 1909թ.-ի հուլիսի 28-ին երկաթգծի վարորդի ընտանիքում Օֆֆենբուրգ քաղաքում` Գերմանիայի հարավ-արևելքում: Ուսումնարանն ավարտելուց հետո Աննան ամուսնացավ Ֆրանց Բուրդայի հետ: Բայց արդեն 17 տարեկանում նա գիտեր, թե ինչպիսին պետք է լինի իրական նորաձևությունը: Ինչո՞ւ երազել Dior-ի զգեստների մասին, եթե Դուք չեք կարող դրանք Ձեզ թույլ տալ: Կարելի է կարել Ձեզ համար, Ձեր իսկ ճաշակով ցանկացած զգեստ և շատ գումար չծախսել: Դա իրոք որ հեղափոխական միտք էր: Իր կարիերան նա սկսել է 40 տարեկանում: 1949թ.-ին նա իր անունը ընդմիշտ կապեց նոր հրատարուկության հետ: Ամեն ինչ հստակ էր. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավերված Եվրոպայում կանայք միևնույնն է ցանկանում էին նորաձև հագնվել, իսկ թանկ դիզայներների համար նրանք գումար չունեին: Ի՞նչ կլինի, եթե ամսագիր թողարկել, որի օգնությամբ յուրաքանչյուր տնտեսուհի կկարողանա կարել նրբաճաշակ հագուստ: Ամսագրի առաջին համարը՝ «Բուրդա մոդեն», հրատարակվել է 1950թ.-ին: Իսկ արդեն 15 տարի անց նրա շրջանառությունը մեկ միլիոնի հասավ: Աննա Բուրդան մահացել է 2005թ.-ի նոյեմբերի 3-ին Օֆֆենբուրգում: Ներկայումս նրա ամսագիրը թողարկվում է ավելի քան 100 երկրներում:



2. Մերի Քեյ
Կին, ով ստեղծել է ոչ միայն հաջողակ ընկերություն, այլև հաջողության ունիկալ պատմություն: Նա ամուսնացել էր 17 տարեկանում: Երբ 25 տարեկան էր, ամուսինը լքեց նրան, և Մերին մնաց միայնակ երեք երեխաների հետ: Նա ոչինչ չուներ` բացի հույսից և ապագայի հանդեպ հավատից: Բնածին լավատեսությունը, բարձր ինքնագնահատականը և վստահությունը սեփական ուժերի հանդեպ օգնեցին նրան շուտ ոտքի կանգնել այդ հարվածից հետո: Զարմանալի էներգիան և համոզելու ունակությունն օգնեցին նրան ստանալու իր առաջին աշխատանքն ուղիղ վաճառքների ասպարեզում: 1963թ.-ին Մերի Քեյը, թողնելով աշխատանքը և ներդնելով իր բոլոր տնտեսումները (5000 դոլար), հիմնադրեց աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկը՝ «Mary Kay Cosmetics»: 1999թ.-ին «Lifetime Television»-ի դիտորդները Մերի Քեյին հռչակեցին բիզնեսի մեջ 20-րդ դարի ամենահեղինակավոր կինը: 1980թ.-ին նրա ամուսինը մահացավ քաղցկեղից: Տեսնելով ամուսնու տառապանքները` նա սկսեց փնտրել դեղահաբեր այդ հիվանդության դեմ: Ավելի քան 20 տարի Մերին միջոցներ էր հավաքում և 1996-ին հիմադրեց «Մերի Քեյ» բարեգործական ֆոնդը: Այն ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը գումար է տրամադրում կանանց քաղցկեղի բուժման համար:




3. Էսթե Լաուդեր
Էսթե Լաուդերի իրական անունն է Ժոզեֆինա Էսթեր Մինտցեր: Նա ծնվել է 1908թ.-ի հուլիսի 1-ին Նյու Յորքում: Էսթեն հրեա գաղթականների ընտանիքից էր և ութ երեխաներից ամենափոքրը: Երբ նա 6 տարեկան էր, նրա հորեղբայրը (մաշկաբան) հաստատվեց նրանց տանը: Նրա օգնությամբ Էսթեն ստեղծեց մաշկի քսուքի 4 տեսակ, որոնք մինչև հիմա գտնվում են արտադրության մեջ: Իր ամուսնուն Էսթեն հանդիպեց Վիսկոնսին նահանգում հանգստանալու ժամանակ: 1944թ.-ին ամուսինները բացեցին իրենց առաջին խանութը Նյու Յորքում: Նրանք փոքր ռեստորան գնեցին և դարձրեցին այն գործարան, որտեղ Էսթեն և նրա ամուսինը գիշերները քսուք էին արտադրում, իսկ առավոտյան վաճառում դրանք: Հենց այդ ժամանակ հիմնադրվեց ներկայիս «Estée Lauder» կոսմետիկայի և անուշահոտությունների ընկերությունը: Նա ասում էր. «Իմ առաքելությունն է սովորեցնել ինչքան հնարավոր է շատ կանանց ոչ միայն գեղեցիկ լինել, այլև գեղեցիկ մնալ»: Էսթեն շատ էր սիրում անձամբ խորհուրդներ տալ իր այցելուներին: Նա համոզված էր, որ այն պահին, երբ որևէ մեկը փորձի իր կոմսետիկան, հաջողությունը ապահովված է, քանի որ նրանք կպատմեն իրենց ընկերուհիներին, և բոլորը կիմանան դրա մասին: Էսթե Լաուդերը մահացել է 2004թ.-ի ապրիլի 24-ին 95 տարեկան հասակում Մանհեթենի իր բնակարանում:


![]()

4. Էլիզաբեթ Քլայբորն
Լիզը հոր ցանկությամբ գնում է Եվրոպա` գեղանկարչություն սովորելու, բայց նա շատ շուտ հասկանում է, որ դա բացարձակապես իրենը չէ, իսկ ահա հագուստների ձևավորումը նրան բավականին հեռանկարային էր թվում: 1948թ.-ին Լիզ Քլայբորնը հաղթում է հագուստի ձևավորման ազգային մրցույթում: Լիզի դիզայներական կարիերան սկսում է 1950թ.-ին: Մի քանի տարիների ընթացքում նա նորաձևության մեկ տնից մյուսն էր գնում, իսկ հետո տեղավորվեց «Rhea Manufacturing» արտադրական ընկերությունում: Աշխատելով Նյու Յորքում` Լիզը ստացավ երիտասարդների համար նախատեսված հագուստի գծի գլխավոր դիզայների պաշտոնը Ջոնաթան Լոգանի ընկերությունում: Նա այդ պաշտոնին էր 16 տարի, բայց չէր կորցնում իր հավատը և համոզված էր, որ մի օր կբացի իր սեփական բիզնեսը: Լիզի ցանկություններն ի կատար ածվեցին 1976թ.-ին, երբ նա ստեղծեց «Liz Claiborne, Inc» ընկերությունը:
1976թ.-ի աշնանը դիզայները ներկայացրեց իր ընկերներին 35 էսքիզից կազմված իր հավաքածուն: Նրա մոդելները նախատեսված էին «աշխատող կանանց» համար: Հավաքածուն վաճառվեց առաջին իսկ օրերի ընթացքում: Լիզի ստեղծած հագուստները շատ հարմարավետ էին և ժամանակակից: Առաջին տարվա ընթացքում նա 2.5 մլն դոլար աշխատեց, իսկ երկու տարի անց այդ գումարը կազմեց 23 մլն դոլար: 1986թ.-ին «Liz Claiborne» ընկերության հասույթը 1 մլրդ դոլարի հասավ: Լիզն օգտագործում էր բավականին խորամանկ մարքեթինգային քայլ. հագուստների վրա գրված էին իրականից ավելի փոքր չափսեր, ինչը և «Liz Claiborne» գնորդներին բավարարվածության աննկարագրելի զգացում էր հաղորդում: Էլիզաբեթ Քլայբորնը մահացել է 2007թ.-ին 79 տարեկանում օնկոլոգիական հիվանդությունից:






