Չնայած Շեքսպիրի հռչակին` մի շարք դրամատուրգներ, դերասաններ և տեսաբաններ պնդում են, որ Շեքսպիրը չէ իր պիեսների հեղինակը: Այս պնդումը հայտնի դարձավ հատկապես 1980-ականներից սկսած: Այս տեսության ջատագովները նշում են, որ Շեքսպիրը չի ունեցել ֆորմալ կրթություն, ուստի հազիվ թե նա կարողանար այդպիսի հանճարեղ ստեղծագործություններ հեղինակել: Նրանք անգամ նշում են մարդկանց, ովքեր կարող էին Շեքսպիրի գործերի հեղինակները լինել:

 

10. Սըր Ֆուլկ Գրևիլ

fulke-greville-shakespeare-author

Ֆուլկ Գրևիլն անգլիացի ազնվական և քաղաքական գործիչ էր: Նա իր ժամանակի կարկառուն կենսագիրներից մեկի` Ֆիլիպ Սիդնիի ընկերն էր: Նա իր կյանքի զգալի մասն անցկացրել է Էլիզաբեթ թագուհու հետ, ում նա ծառայում էր իբրև դատավոր, զինվոր և լրտես: Շեքսպիրի երկերը Գրևիլին վերագրող փաստարկների հիմքում ընկած է մի շատ անհասկանալի մեջբերում իր կենսագրությունից, համաձայն որի նա կցանկանար հայտնի լինել սերունդներին ոչ այլ կերպ, քան որպես Շեքսպիրի ուսուցիչ: Այս տարօրինակ խոսքերը կարդալով` գիտնականները սկսեցին ուսումնասիրություններ անցկացնել: Նրանք սկսեցին կասկածել, որ հենց Գրևիլն է Շեքսպիրի գործերի իրական հեղինակը: Գրևիլը գրելու ձիրք ուներ, և լրտեսի իր կարգավիճակը հնարավորություն էր ընձեռել նրան ճանապարհորդել Եվրոպայով մեկ: Նրա կյանքը որոշ առումներով նման է Շեքսպիրի կյանքին: Նրանք երկուսն էլ ապրել են միևնույն քաղաքում և ունեցել շատ ընդհանուր ընկերներ ու ծանոթներ: Այս կենսագրական նմանությունները որոշ մարդկանց ստիպում են պնդել, որ պատմական կերպար Շեքսպիրը նույն ինքը Գրևիլն է, ով Շեքսպիր անունն օգտագործում էր իբրև գրական կեղծանուն:

 9. Էմիլիա Լենիեր

emilia-lanier-shakespeare-author

 

Շեքսպիրի գործերի հեղինակների թեկնածուների շարքում կան նաև կանայք: Նրանցից մեկն է Էմիլիա Լենիերը: Նա ամուսնացել է պալատական երաժշտի հետ: Նրա կյանքի մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ: Լենիերը Անգլիայի առաջին պրոֆեսիոնալ կին բանաստեղծներից է: Լենիերի սիրեկանը արվեստասեր էր և հովանավորում էր արվեստի տարբեր նախագծեր: Այսպիսով, Լենիերը պետք է որ հաղորդակից լիներ նաև թատրոնին: Սկզբում համարվում էր, որ Լենիերը Շեքսպիրի որոշ սիրային ստեղծագործությունների` մասնավորապես սոնետների ներշնչանքն է եղել, սակայն վերջին ժամանակներում առաջ է եկել մի այլ վարկած: Ըստ այս վարկածի` Լենիերն օգտագործել է Շեքսպիր անունը, որպեսզի ընթերցողները կարծեն, թե իր ստեղծագործությունների հեղինակը տղամարդ է:

 

 

 

 

 

 

8. Խմբակային ստեղծագործությունների տեսությունը

shakespeare-and-his-friends

1800-ականներից ի վեր շրջանառվում է այն տեսությունը, որ Շեքսպիրի ստեղծագործությունները ոչ թե մի անհատի, այլ մի խումբ գրողների գրչին են պատկանում: Գրողների խումբը պարզապես օգտագործել է Վիլյամ Շեքսպիրի կերպարը` իր խմբակային ստեղծագործությունները լույս ընծայելու համար: Շեքսպիրի ստեղծագործություններում գրելու տեխնիկայի և ոճերի բազմազանություն է նկատվում: Հենց այս պատճառով էլ որոշ մարդիկ պնդում են, որ շեքսպիրյան պիեսները մի անհատի ստեղծագործությունները չեն: Ասում են, որ գրողների խմբից են Մերի Սիդնին, Ֆրենսիս Բեկոնը և այլք: Այն ժամանակներում ստեղծագործության համահեղինակումը տարբեր գրողների կողմից բավականին տարածված էր:


7. Ռոջեր Մեներս` Ռաթլենդի 5-րդ կոմսը

roger-manners-shakespeare-authorship

Ռոջեր Մեներսը բարձր ինտելեկտի տեր արվեստասեր անձնավորություն էր: Նա հաճախել է և՛ Օքսֆորդ, և՛ Քեմբրիջ, ճանապարհորդել Եվրոպայով մեկ և շփումներ հաստատել իր ժամանակի կարկառուն մտավորականների և գիտնականների հետ: Մեներսը, նրա կին Էլիզաբեթ Սիդնին և իրենց ընկերներից մի քանիսը ստեղծագործություններ էին հրատարակում տարբեր անունների տակ: Մեներսը հմուտ գրող էր, սակայն նա հանդես էր գալիս միայն կեղծանուններով: Շեքսպիրի անունով ստեղծագործությունների լույս ընծայումն ավարտվեց այն ժամանակ, երբ Մեներսն ու իր կինը մահացան: Ուստի որոշ մարդիկ կասկածում են, որ հենց նրանք էլ հանդիսանում են Շեքսպիրի ստեղծագործությունների հեղինակները:  

 

 

6. Վիլյամ Ստենլի, Դերբիի 6-րդ կոմսը  

william-stanley

Վիլյամ Ստենլին ազնվական էր: Նա 1594 թ.-ին դարձավ Դերբիի կոմսը և այդ պաշտոնում ծառայեց մինչև կյանքի վերջ` մինչև 1642 թ.: Երիտասարդ հասակում նա ճանապարհորդել է դեպի Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան և Եգիպտոս: 1891 թ.-ին առաջ եկավ այն վարկածը, որ Շեքսպիրի գործերի իրական հեղինակը Ստենլին է: Մի արխիվային աշխատող հրապարակեց լրտեսի կողմից գրված մի նամակ: Նամակում նշված էր, որ Ստենլին ողջ ժամանակ զբաղված էր պիեսներ գրելով: Ստենլին բազմիցս ճանապարհորդել է և քաջատեղյակ էր պալատական անցուդարձին, ուստի հնարավոր է, որ Շեքսպիրի անվան տակ հրատարակված ստեղծագործություններում արտացոլված են Ստենլիի` սեփական կենսափորձով ձեռք բերված գիտելիքները: Այս տեսության կողմնակիցները պնդում են, որ Ստենլին ուղղակի օգտագործում էր Շեքսպիրի անունը, քանզի կարծում էր, որ իբրև կոմերցիոն գրող հանդես գալը կարող էր բացասաար ազդել ազնվականի իր համբավի վրա:  

 

 

 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել