Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմն իր բանակի հնարավորություններն ամեն օր է օգտագործում, այլ հարց է, թե դրա արդյունքն ինչպիսին է լինում: Նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե եթե Հայաստանը շարունակի չիրականացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, իրենք « ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները»:

«Իսկ ո՞վ ասաց, որ հիմա իրենք ադրբեջանական բանակի հնարավորությունները չեն օգտագործում, հիմա էլ են օգտագործում, բայց դրանից մեծ բան չի փոխվում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել