Lurer.com-ը գրում է

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, գործով մեղադրյալ Արտակ Վերանյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսից ամուսնության նպատակով ընկերության առաջարկներ է կատարել իրենց թաղամասի մի բնակչուհու, հետևել ու հետապնդել նրան։ Վերջինիս նկատմամբ հետապնդումները Ա.Վերանյանը չի դադարեցրել անգամ մերժումներ ստանալուց հետո ՝ չնայած աղջկա եղբորը տված խոստմանը, որ մեկ անգամ ևս քրոջ կողմից մերժվելու դեպքում Արտակ Վերանյանն այլևս նրան չպետք է անհանգստացնի: Մտավախություն ունենալով, որ նա կարող է փախցնել աղջկան՝ վերջինիս հարազատները դիմել են երևանաբնակ քեռուն՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ոստիկանության համակարգի նախկին ծառայող Սամվել Շարբաթյանին, ով 2012 թվականի նոյեմբերի 17-ին Վանաձորի ռեստորանում հանդիպել է նրան: Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում Արտակ Վերանյանի եղբայրը՝ Արեն Վերանյանը եւ վերջիններիս կնքահայր Սամվել Դիլոյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արտակ Վերանյանը մինչև աղջկա հոր Ռուսաստանից ժամանելը չի անհանգստացնի նրան:

Հաջորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հաջորդ հանդիպումը, որին արդեն ներկա է եղել նաեւ աղջկա եղբայրը, որպեսզի վերջինս չանհանգստանա քրոջ համար և անձամբ համոզվի պայմանավորվածության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել