Մենք դեռ համբերատար սպասում ենք Արմինե Ադիբեկյանի կողմից նիկոլ փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու քրգործով դեռևս տուժող չճանաչված նիկոլ փաշինյանին տուժող ճանաչելու մասին մեր միջնորդության պատասխանին (այս բարդ նախադասությունը պետք է կարդալ 2 անգամ ու շատ դանդաղ)։ Քննիչը պետք է որոշի՝ տուժող ճանաչե՞լ նշված անձին, թե՞ չճանաչել։ Տուժող ճանաչելու դեպքում քննիչը բնականաբար պետք է հարցաքննի այդ անձին։
Ճիշտ որոշում կայացնելու համար միգուցե կարևոր նշանակություն ունենա այն փաստը, որ հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում։
Հարգելի՛ քննիչ, ակնկալում ենք Ձեր արդարացի՛ և իհարկե անկողմնակա՛լ որոշումը։
Շնորհակալություն։
May be an image of 3 people and text
May be an image of 1 person, standing and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել