Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում հերթական գրառումն է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի ու վերջին միջադեպի մասինզոհերից մեկին, որի հետևանքով 3 ժամկետային զինծառայող է զոհվել։ Նա հրապարակել է զոհվածների մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը և կից գրառում արել․
«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:
Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»։
Սերժ Թանկյանը գրառման վերջում մեջ է բերել Ռուդիկի՝ 2021 թվականի գրառումներից մեկը․ «Գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել