Operativ.am-ը գրում է.

Ռուսաստանի Կուրգանսկի շրջանում կատարվել է 5-ամյա փոքրիկի դաժան սպանություն: Օգոստոսի 22-ին տղան դուրս է եկել զբոսնելու և անհետացել է: Տղայի մայրը, ով չի կարողացել գտնել իր որդուն, դիմել է ոստիկաններին:

Ոստիկանների որոնողական աշխատանքներից հետո միայն գիշերն է հաջողվել գտնել երեխայի դին: Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր կային: Կուրգանսկի ոստիկանները գտել են կասկածյալներին. վերջիններս 9-ից 10 տարեկան անչափահասներ էին:

Առայժմ ոստիկանության աշխատակիցները չեն պարզել, թե ինչն է եղել պատճառը, որ անչափահասները այդ քայլին են գնացել: Հետաքննություն է կատարվում դեպքի մանրամասները պարզելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել