Երևանի նախկին փոխոստիկանապետ

Խոնավ, թաց փայտով թեժ կրակ չես կարող վառել, շատ-շատ ծուխ կհանի, կրակի տպավորություն կստեղծի… Թեժ գարուն, մեռյալ ամառ, թեժ աշուն, ի՞նչ եք քամի անում… Ի՞նչ թեժ աշուն, ի՞նչ բան…Հերիք եղավ այդ ոչինչ չասող, տաֆտալոգիայի վերածված, ջուրծեծոցի հանրահավաքներով, համերգ-հավաքներով, հանրային ժողովներով, նախա-հետա-խորհրդարաններով իբր թե թեժացնում եք հա՞...
Թե’ժ, թե’ժ, քանի տարի է` լսում ենք…
Համաձայն եմ, այ եթե մեր երկրի ղեկավարները բռի, անտաշ, անգրագետ, պատեհապաշտ, լկտի պաշտոնյաներից արագ, «թեժ» ազատվեն… Եթե յուրաքանչյուրս մեր տեղում, մեր բնագառում «թեժ» աշխատենք` մաքուր, նվիրված, ազնիվ, անկաշառ, լիարժեք, նվիրումով… Եթե լավ սովորենք, «թեժ» դասավանդենք, լավ բուժենք, «թեժ» կարգուկանուն ստեղծենք, ամեն ինչ լավ կլինի ու ձեր սուտի-մուտի, պարապ-սարապ հանրահավաքների կարիքն էլ չի լինի…
Համերգով, թե’ առանց համերգի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել