Style.news.am-ը գրում է.
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել`շնորհավորելով ամանորի առիթով։
«Կարոտում եմ մանդարինի հոտը, սովետական մեր արծաթագույն տոնածառը ու այդ տոնածառի վրայի միշտ կիսատ աշխատող լույսերը: Կարոտում եմ մանկութունս, որտեղ սեր կար, շատ հավանական է՝ դա միայն իմ պատկերացումներն են...
…իրականում չկա երջանկության բանաձև: Կա երջանկության ամեն մեկի կարելի, հնարավոր ու ցանկալի տեսակ: Իմը ուշ, բայց նուշ գտնվեց: Ու հիմա իմ երջանկության անկյունից, որտեղ անցնող տարում ավելացում եղավ, ես` ավելի ճիշտ մենք, մեր տանից Ձեր տուն, սահմաններ չունեցող սեր ենք մաղթում, որը կոգնի ապրել այս դժվարին ժամանակահատվածը: Սեր արյունակիցների, սիրելիի, հայրենիքի ու պարզապես մարդկանց հանդեպ: Ժամանակները մեզ նոր կանոններ են թելադրում` ապրելու, սիրելու ու գնահատելու համար: Կանոններ, որոնք մենք կամ կնդունենք կամ էլ ոչ:
Իմ խորհին համոզմամբ՝ մեզ շրջապատող բոլոր մարդիկ լավն են, բայց անտանելի են դառնում ժամանակի ու հանգամանքների արդյունքում: Ձեզ ֆինանսապես կայունություն եմ մաղթում, որպեսզի կարողանաք կենտրոնանալ շատ ավելի կարևոր երևույթների վրա քան գումարն է, առանց որի ապրել այո, հնարավոր չէ, բայց դրա առկայությունն էլ շատերը ի նպաստ իրենց այդպես էլ չեն կարողանում գործածել: Քննադատելու փոխարեն արեք ավելի լավը, օրինակ ծառայելով և նոր սանդաղկ սահմանելով: Ատելու փոխարեն սիրեք, վիրավորելու փոխարեն լռեք, մեղադրելու փոխարեն փորձեք հասկանալ...
Շնորհավոր 2022»,- գրել է նա։