Նիհարելու համար պարտադիր չէ տանջել ինքդ քեզ տարբեր դիետաներով և տառապել մարզասրահներում: Հարկավոր է միայն բացառել ամենավնասակար մթերքները ամենօրյա կերակրացանկից:

Սկզբում դա դժվար կթվա, բայց հետո օրգանիզմը կսովորի և կդադարի պահանջել այդ զզվելիությունները: Ժամանակի ընթացքում ձևավորվում է հոգեբանական պատնեշ, որը թույլ չի տալիս օգտագործել վնասակար մթերքներն այն քանակությամբ, ինչպես որ դա անում էիք նախկինում:  


1. Չիպսեր

1

Կարտոֆիլն ընդհանրապես օգտակար սննդամթերք չէ, ինչպես էլ այն պատրաստված լինի: Առավել ևս չիպսերի տեսքով, կարտոֆիլից ոչ մի օգտակար բան չի մնում: Դրանք միայն կոնցերոգեններ, յուղեր, անուշաբույրեր և այլ տարբեր նյութեր են պարունակում: Այսպիսի խառնուրդը օնկոլոգիական հիվանդությունների ռիսկ է ստեղծում, էլ չասած քաշի ավելացման մասին: Նույնն է նաև կատոֆիլի ֆրին, որի տեխնոլոգիական պատրաստումը գրեթե նույնն է:


2. Գազավորված ըմպելիքներ

2

Մտածե՛ք, սա ներկանյութերով և պղպջակներով լցված ջուր է: Նունիսկ եթե ջրում գուաշը բացես և շաքարավազ ավելացնես, ապա ստացված լուծույթը հազար անգամ ավելի օգտակար կլինի, քան գազավորված ըմպելիքները: Այդ խմիչքների հայտնիության գաղտիքը միայն հմուտ մարքեթինգային քայլերի մեջ է: Եթե այդ գումարը ծախսվեր տնական կոմպոտի գովազդի վրա, ապա նորաձև կլիներ խմել կոմպոտը: Համարվում է, որ գազավորված ըմպելիքները շատ լավ եմ համադրվում ֆասթ-ֆուդի հետ, բայց իրականում այն բթացնում է հագեցածության զգացումը, և Դուք ցանկանում եք մեկ այլ համբուրգեր էլ ուտել: Cola Light-ը ոչնչով չի տարբերվում, քանի որ այն պարունակում է շաքարավազի փոխարինիչներ, որ ավելի վնասակար են:  


3. Ֆասթ-ֆուդ

3

Այս արտադրանքի վնասակարությունն այնքան ակնհայտ է, որ ամոթ էլ է ներառել այն ցուցակում: Ֆասթ-ֆուդում ոչ մի օգտակար բան չկա, բացի նրա արագ պատրաստման եղանակից և էժանությունից: Պարտադիր չէ հագեցնել սովը բուրգերով, եթե չի ստացվում նորմալ ճաշել: Ավելի լավ է պատրաստել նույնատիպ բուրգեր, բայց օգտակար մթերքներից` պանրից, բանջարեղեններից, հազարի թերթիկներից և ծովամթերքից: Եվ անպայման առանց սոուսների և մայոնեզի:   


4. Մայոնեզ

4

Խոսքը գնում է խանութի մայոնեզի մասին, իսկ տնական մայոնեզի հազվադեպ օգտագործումը անքան էլ վնասակար չէ կազմվածքի և առողջության համար: Եթե այն չլցնել այն ամենի վրա, ինչ ուտում եք, ապա ավելորդ սանտիմետրերը կոնքամասում կանհետանան: Մայոնեզի հետ պետք է բացառել նաև բոլոր կետչուպները և սոուսները: Նրանցում կա անուշաբույրերի, յուղերի և համն ուժեղացնող նյութերի մեծ քանակություն: Խորհուրդ է տրվում բոլոր այդ լցոնները ինքնուրույն պատրաստել կամ փոխարինել ոչ շատ յուղալի թթվասերով:


5. Աղ և շաքարավազ

5

Թե’ առաջինը, թե’ երկրորդը սպիտակ մահ են: Աղը պահում է ջուրը օրգանիզմի մեջ և նստում է այնտեղ, որտեղ պետք չէ: Իսկ շաքարավազի հետ ամեն ինչ ավելի պարզ է. այն նիհարողների №1 թշնամին է: Ընդհանրապես հրաժարվել այդ մթերքներից դժվար է, բայց կարելի է կրճատել դրանց օգտագործման քանակությունը: Շաքարավազը կարելի է փոխարինել մեղրով:  


6. Ալկոհոլ

6

Ալկոհոլի վնասակարության մասին խոսվել է բազմիցս: Շաբաթը մեկ անգամ (ամեն ուրբաթ) ալկոհոլ օգտագործելը արդեն ալկոհոլիզմ է համարվում: Այդպես խմելու մասին հարկավոր է մոռանալ: Սկսեք նրանից, որ օգտագործեք միայն լավ որակի ալկոհոլ, այլ ոչ թե ցածրորակ, կասկածելի խմիչքներ: Իբրև տարբերակ, եթե հարկավոր է, փոխեք միջավայրը, քանի որ հայտնի է, որ չխմող շրջապատում չխմելն ավելի հեշտ է: 


7. Երշիկեղեն

7

Այն կատակը, որ երշիկը պատրաստված է զուգարանի թղթից, թեև տխրեցնում է, բայց մարդկանց ետ չի պահում դրանց օգտագործումից: Երբեք չես կարող գուշակել, թե ինչից կամ երբ է պատրաստված երշիկը: Մսի տապակումը և նրան աղ «ուտեցնելը» այն գործընթացներից են, որոնք հարկավոր են միսը երկար ժամանակ պահելու համար: Բնականաբար, օգտակար նյութերը վերանում են, իսկ մսի փտման գործընթացը շարունակվում է: Բայց անուշաբույրերն ու համ ուժեղացնող նյութերն այնպես են անում, որ դա չզգացվի: Երշիկների շարքին կարելի է դասել նաև կոտլետներն ու պելմենիները:

 

8. Տապակած մթերք

8

Պատրաստել ուտեստները արևածաղկի ձեթի կամ կարագի մեջ նշանակում է սպանել մթերքի մեջ բոլոր օգտակար հատկանիշները և միաժամանակ հարստացնել դրանք կանցերոգեններով: Բացի այդ` տապակման ընթացքում մթերքի մեջ եղած հեղուկը գնում է, և այն փոխարինվում է կարագով, ինչը կալորիականություն է հաղորդում ուտեստին: Որպես ալտերնատիվ միջոց կարելի է մթերքները մի քիչ տապակել մինչև ոսկեգունելը և միայն ձիթապտղի յուղով:


9. Քաղցրեղեն

9

Հատկապես վնասակար են մարմելադը, ծամովի և ծծովի կոնֆետները: Պատճառն այն է, որ դրանք մեծ քանակությամբ շաքարավազ, անուշաբույրեր և գունաներկեր են պարունակում: Եթե քաղցր եք ուզում, ապա սովորեք մեղր, չրեր ուտել, իսկ շոկոլադի դեպքում միայն դառը: Պաղպաղակը նույնպես շատ կալորիական է:

 

10. Սպիտակ հաց

10

Պետք է հասկանանք ալյուրից պատրաստված բոլոր արտադրանքները: Իրականում հացաբուլկեղենային արտադրանքներում օգտագործելու պահին արդեն ոչ մի օգտակար նյութ չի լինում: Այնպես որ սև հատիկային հացն ավելի օգտակար է: Բայց, համենայն դեպս, չպետք է չարաշահել հացաբուլկեղենի օգտագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել