Lurer.com-ը գրում է.

Տնտեսական պատժամիջոցները չեն ստիպի Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից, չնայած երկրի նոր նախագահ Հասան Ռոհանին դրական է տրամադրված Արևմուտքի հետ երկխոսության ծավալմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նախագահն ընդգծել է, որ Թեհրանը «չի հրաժարվի իր սկզբունքներից, սակայն կփոխի մոտեցումը»: «Մեր արտաքին քաղաքականության հիմքերը որոշվել են սահմանադրությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ սկզբունքները «չեն կարող փոփոխվել»:

Զարիֆը նաև նշել է, որ Ռոհանիի կառավարությունը պնդում է Իրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը համաշխարհային տերությունների հետ բանակցություններում: «Մենք վճռականորեն առաջ ենք տանում մեր շահերը, սակայն դա պետք է արվի պատշաճ կերպով, ջանասիրաբար և ռացիոնալ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեքշաբթի հայտնի դարձավ, որ «վեցնյակի» հետ բանակցություններում Իրանի պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի հենց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել