Սեռական կյանքի սկիզբը ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19: Հայ իրականության համար այս թվերը նույնպես ակտուալ են:
Սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր են և պայմանավորված չեն սիրով ու սեռական պահանջով:
Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել: Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի: Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին: Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ:
Որպես կանոն, սեռական ակտի տևողությունը անհատական բնույթ է կրում: Այնուամենայնիվ, հաստատված է, որ բնականոն պայմաններում առողջ երիտասարդների սեռական հարաբերության միջին տևողությունն առաջին մերձեցման ժամանակ 2-5 րոպեից մինչև 10 րոպե է: Կրկնելու դեպքում սեռական հարաբերությունը կարող է երկարաձգվել: Առհասարակ, բնականոն կարելի է համարել սեռական հարաբերության ցանկացած տևողություն, որը երկուստեք լիցքաթափվելու հնարավորություն է ընձեռում: