1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։
2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։
3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։
4) Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։
5) Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։
Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10226933159859157
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել