ArmDaily.am-ը գրում է.

Արցախի դիրքերից հայկական դրոշներն իջեցվում են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«90-ականների պատերազմից հետո մեր դիրքերի վրա դրոշներ չեն եղել, զորամասերում ընդունելի է, պարտադիր է պետական խորհրդանիշ հանդիսացող կառույցները, օրինակ նախագահական, Կառավարության շենք, ԱԺ շենք, որտեղ պիտի պարտադիր լինեն դրոշները, բայց դիրքերի վրա երբևէ չի եղել, որովհետև նախ դիրքերի կոնկրետ տեղակայման վայրերը պետք չի հատուկ ցուցադրել, և դրոշը հատուկ նշանակություն ունի։ Ո՞վ է ասել, որ պետք է դիրքերի վրա դրոշ դնենք կամ ինչպես Ամարասի վանքի վրա էինք դրել, վանքի վրա դրվի»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հակոբյանն ասում է, որ դա թուրքական, ադրբեջանական ոճն է, որը ինչ-որ տեղ նաև հասկանալի է։

«Պատերազմից հետո արել էին, որպեսզի մենք մեր կոնկրետ տեղակայման վայրերը իմանայինք, որ չշփոթեինք հանկարծ, բայց դա նախընտրելի չի այնքանով, որ հասականալի է, որ տեխնիկայի դարում տեղակայման վայրերը թաքցնել հնարավոր չի, բայց ամեն դեպքում կոնկրետ ցուցաշնելը նպատակահարմար չի, որովհետև ադրբեջանական զինուժը տեխնիկա չունի իր առջև դրված»,-նշեց նա՝ հավելելով, որ դրոշները հանելու նպատակը ամենևին անվտանգային հարցերը չեն։

«Մենք ամիսներ շարունակ նախ ասում էինք ինչո՞ւ են դրած դրոշները, բայց սա քաղաքական է, որովհետև հատկապես սկսեցին հանել, երբ որ Սոչիում հանդիպումը կայացավ։ Այնտեղ ինքը՝ Հայաստանի, այսպես կոչված, վարչապետը հանձնարարական ստացավ դա անելու, որից հետո արվեց։ Իրենք չեն արել դա, որովհետև անվտանգային հարց են լուծում, այլ արել են, որովհետև հրահանգ են ստացել։ Այս պարագայում մենք ամիսներ շարունակ էինք խոսում այդ մասին, որ ճիշտ չէ մեր դիրքապահների տեղակայման վայրերում դրոշներ դնելը»,-ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն ասում է, որ դիրքերում ադրբեջանական դրոշների առկայությունը սկզբում շատ ծանր էինք տանում, բայց մենք մեր դրոշը պետք է կարևորենք ու հասկանանք՝ ինչ է այն խորհրդանշում և որտեղ պետք է դնել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել