ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքից: Մասնավորապես, մինչ կրակոցը զորամասի ներսում զինվորների մեջ թեժ խոսակցություն ու օրեր շարունակ ծեծ է եղել:

Իսկ այդ ծեծի պատճառը փողն է: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ ժամկետային զինծառայողներից կոնկրետ ամեն ամիս գումար են ուզել, իսկ թե ինչի համար բանակի եւս մեկ անգամ հարվածի տակ չդնելու համար առայժմ դեպքի ցավալի մանրամասները չենք հրապարակում, թեև ArmLur.am-ը տիրապետում է դեպքի բոլոր մանրամասներին:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ կրակողը եղել է դիրքի ավագի օգնականը, ով մտել է 50 հոգանոց զորքի մեջ ու անկանոն կրակել, որի արդյունքում մեկ զինվոր մահացել է, երկուսը վիրավորվել են:

ՀԻշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել