Հեռուստատեսությունն առաջին հերթին մարդիկ են՝ հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, պրյոդուսերներ: Ո՞ւմ եք համարում հայկական հեռուստատեսության հույսը: Ո՞վ է Ձեր կարծիքով այն հեռուստամարդը, որ կարող է նոր որակ մտցնել հայկական հեռուստաեթերում, եթե իհարկե արդեն չի մտցրել:
Հույսի համար մի բան կարող եմ ասել, որ ՀՀ-ում հույսդ միայն պետք է քո վրա լինի: Ինչ վերաբերում է TV-ին ՀՀ-ում, արդեն 5 ամիս է, որ TV նայում եմ միայն NTV+ ու եվրոպական մի քանի ալիքները:
Համեմատական դաշտում այնքան չնչին ու ծիծաղելի են ՀՀ-ի ժուռնալիստներն ու պրոդյուսերները, այդպիսին կոչվածների ինքնագոհ պահվածքները, գզվռտոցները ու լուրերի թողարկումները, որ էլ ասելու չի:
«Հայկական հեռուստատեսություն» կոչվածը լավագույն դեպքում ձգում է մի ինչ-որ հետամնաց գյուղի ներքին հաղորդումների մակարդակի: Հեռուստատեսությունն արվեստ է, ընդ որում՝ սինկրետիկ արվեստ, այսինքն՝ արվեստ, որում միավորվում են ժամանակի թատրոնը, երաժշտությունը, գեղանկարչությունը, գրականությունը, նաև՝ փիլիսոփայությունը, հասարակագիտությունը, գեղագիտությունը, բարոյագիտությունը և այլն։ Իսկ սա նշանակում է, որ լավ հեռուստատեսություն ունենալու համար պետք է ունենալ այս բոլոր ոլորտների զարգացման այնպիսի մակարդակ, որը թույլ կտա դրանք սինթեզելով միմյանց էկրանից ցույց տալ հասարակական կյանքի ու մտածողության միասնական հոլովույթը։ Իսկ եթե այս բոլոր ոլորտները թերի են, ապա մյուս մեսիանական ժողովուրդների նման հայ հասարակությունն էլ պետք է սկսի հույս դնել մի տիտանի վրա, որը կգա, կմաքրի իրենց մտածողության ու կեցության Ավգյան ախոռները ու դրանք կլցնի լույսով ու գեղեցկությամբ, հեռուստատեսությունն էլ կլինի լավը ու կատարյալը։ Ու ցավալին էլ հենց այն է, որ նույնիսկ մի փոքր մարդու փոքր հաջողությունը հայ բնակչին ոչ թե մղում է ավելի մեծ ձեռքբերումների, այլ նրա մոտ ստեղծում է տպավորություն, թե ահա, այսինչ այսինչյանը կարող է դառնալ հենց այդ տիտանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքնախաբեությունը ժողովուրդների ամենամեծ թշնամին է։ Հայկական հեռուստատեսության հույսը նրա հեռուստադիտողի` հեռուստատեսություն տեսած չլինելն է:
Հ.Գ. Ես շատ ուրախ եմ, որ ոչ մի ՀՀ «ժուռնալիստ» իմ հետ «մանիպուլյացիա» անելու անգամ չնչին հնարավորություն չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/456545724453630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել