168.am-ը գրում է․

Աբովյանն աշխատող քաղաքացու համայնք է, արժանապատիվ  հասարակության համայնք է, Դուք դա մի անգամ ևս ամրագրեցիք։

Մենք գիտակցում ենք, որ ծավալուն, պատասխանատու ճանապարհի առաջ ենք կանգնած՝ մեծ աշխատանք է սպասվում բոլորիս:

Մեր ծրագրի շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ պատասխանատու և պատվախնդիր աշխատանք են կատարել գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և նոր համայնքի նպատակադրումը յուրաքանչյուր մարդու հասցնելու համար:

Վստահեցնում եմ, յուրաքանչյուր քվեն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է եղել, իր ազդեցությունն է ունենալու նոր համայնքի կայացման ճանապարհին և դուք բոլորդ մեր համայնքինն եք:

Մենք այս հաղթանակով ազդարարում ենք նոր որակի ու կենսամակարդակի համայնք ունենալու տեսլականը։

Ի գործ, սիրելի՛ հայրենակիցներ…

Էդուարդ Բաբայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել