Նայեք այս աչքերի մեջ:
Տեսեք նրանց փայլը: Կյանքի հանդեպ սեր կա այնտեղ՝ արևի պես վառ ու ջերմ:
 Ուշադիր նայեք դիմանկարին: Զգացեք  Էլենի կանացի հմայքը, գեղեցիկ դիմագծերն ու անկեղծ ժպիտը:
Ի՜նչ հրաշալի մայր կարող է նա լինել ապագայում...

Քաղցկեղ: Կարծես անեծք լինի այս բառը:
31 տարեկան երիտասարդ կինը տառապում է աջ կրծքագեղձի  քաղցկեղով:
Նայում ես այս հմայիչ       հայացքին ու հավատդ էլ չի գալիս...
Ու նույնիսկ  չփորձեք պատկերացնել այդ ցավը, այդ տանջող ցավը, մենք անզոր ենք տեսնելու դա: Մենք անզոր ենք նույնիսկ կիսել այդ ցավը Էլենի հետ, բայց միգուցե կարողանանք օգնել: Միգուցե օգնությունը հոգեպես սկսի բուժել Էլենին:
Էլենը թույլ չի տալիս,որ իրեն խղճան:  Էլենը չի հարմարվել իր դաժան ճակատագրի հետ ու   ինքն իրեն անիծելով օրեր    չի սպանում: Այս աչքերի մեջ չկա հուսահատություն, այս աչքերում կրակ է վառվում :  Էլենը  բռունցնքները  սեղմած պատերազմում է  կյանքի հետ: Էլենն ուղղակի ապրել  է   ուզում:
Գրողը տանի,  ես  չեմ տառապում   հումանիզմով: Տանել չեմ կարողանում մեծաբերան բառերը: Ես չեմ եկել   բացականչելու .   ՛՛Օ՜ մարդիկ, ինչպիսի անտարբերություն,  բացեք ձեր աչքերը՛՛ և այլն ,  և այլն: Սա  ինձ համար չէ :  Ես այլ ասելիք ունեմ:
Էլենը հասարակ մարդ չէ: Նա այն եզակի մարդկանցից է,ով  գիտի կյանքի համը, մարդ, ով արևի պես է նայում աշխարհին :
Ինչքան շատ մարդիկ կան,ովքեր   շնչում են ու թքած ունեն իրենց կյանքի վրա, նրանք չեն էլ մտածում  ապրելու կարևորության մասին, չեն գնահատում ամեն մի օրը...
Եկեք ուղղակի օգնենք   այս հմայիչ  երիտասարդ կնոջը: Հասկանու՞մ եք, ուղղակի: Պետք չէ մեծ-մեծ խոսքեր շռայլել, պետք չի հումանիզմն առաջ տանել....
Օգնենք ուղղակի, օգնենք այն մարդուն,ով ապրել է ուզում !
Ախր կարող ենք: Այո, Էլենին օգնելը դժվար է, բայց ոչ անհնար:
Էլենին բուժվելու համար գումար է անհրաժեշտ: Ես գիտեմ ու հասկանում եմ, որ  ոչ մեկիս գրպանում  չկան   շատ զրոներով թղթադրամներ: Բայց  այդ գումարը կարող է հավաքվել  քիչ-քիչ , կամաց- կամաց...
Ախր  դա իրոք հնարավոր է:
Եվս  մեկ անգամ նայեք այս աչքերին ու կհասկանաք, որ հնարավոր է,  որ կարելի է փրկել մարդու կյանքը:
 Էլենի Ֆեյսբուքյան էջը  ԱՅՍՏԵՂ
Էլենի  հիվանդության    պատմությանն ավելի լավ ծանոթանալու  ու հետադարձ կապ հաստատելու համար այցելեք  ԱՅՍՏԵՂ
Փորձենք օգնել ինչքան հնարավոր է...
Այն մարդը,  ով սիրում է  կյանքը,  չպետք  է  մեռնի  անուշադրության  պատճառով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել