Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ  Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում  լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:

Հրշեջները  մարել են նշված շենքի  4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել