Մեր երկրում ահավոր վիճակ է տիրում, շուրջբոլորը դեգրադացիա է, հեռուստացույցը միացնում ես` արդեն զզվելի դարձած նույն դեմքերն են, առավոտից երեկո սուտ են խոսում, առավոտից երեկո իրար խաբում են, առավոտից երեկո սուտը ճշմարիտի տեղ են ցանկանում անցկացնել, ում հետ շփվում ես, կամ անուղղելի էգոիստ է, կամ մտավոր հետամնաց: Հասարակությունը դեգրադացվել է մեծամասամբ, անասնական ու բութ հայացքներն են անընդհատ շրջապատում ամեն քայլափոխի, ակամայից Հայաստանում մարդ արդեն սկսում է հիասթափվել մարդկային տեսակից: Մի եղեք քցող, եղեք բարձրացնող. մի եղեք անասուն, եղեք ասուն, մի եղեք տգետ, եղեք գիտակ, մի եղեք նախանձ, եղեք կամեցող, որ նույնը ստանաք: Աղջիկներ և տղաներ, եղեք բարոյականությունը գնահատող և սիրող, այլ ոչ պոռնկությունը և հեշտ հասանելիությունը, միշտ հիշեք` մենք ենք պլանավորում մեր դիմացինին և նրա վարքը մեր հանդեպ, «ինչ ցանես, այն էլ կհնձես» պապական խոսքը միշտ էլ տեղին է և արդիական: Տարածեք բարություն և սեր ամեն մեկի և ամեն ինչի նկատմամբ և կունենաք Ձեր տեղը արևի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել