Цветы-Энди-Уорхол-600x600Էն ո՞վ էր ասում, որ ես սևն եմ… Չէ, ես կարմիրն եմ: Ես կարմիր գույնի եմ: Սևն ավելի խորն ա թաքնված, շատ խորը, իրա համար տեղավորվել ու հանգիստ ապրում ա: Ինքն ինձ էլ չի անհագստացնում: Ինքն էլ ինձ չի ցավեցնում: Ինքն իրա պաշտոնը տվել ա կարմիրին...ցավեցնելու պաշտոնը: Ի՞նչ ասեմ, կարմիր, շնորհավոր:
Ես շերտավոր եմ. սոխի պես, չէէ, կաղամբի պես...մմ...սովածացա:
Շերտերիս արանքում տարբեր փշրանքներ կան, մեծամասնությունը հացի փշրանքներ են, դրանք ծակծկող են, ասեղներից թույլ են ծակում, բայց հանգիստ տալ չունեն:
Հիմա ես կարմիրն եմ: Սևիս ավելի խորն եմ խցկել, էնքան խորը, որ անգամ ես չեմ տեսնում, հետո դրա վրայից թափանցիկ շերտ եմ դրել, որ մեղմացնի աննորմալ գունավորումներս: Իսկ ի՞նչ կա ավելի խորքում…էն սևից էլ խորը…կան, լիքը մանր-մունր զրթուզիբիլներ կան: Տեսնես ի՞նչ եմ անում էդքանը: Ապրում եմ էլի, ինձ համար ապրում եմ
Բայց ես էսօրվանից կարմիրն եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել