Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի քաղաքացին, ով Թուրքիայում հանգստի ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով, մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին բարդացումներով տեղափոխվել էր թուրքական հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժնում մի քանի օր մնալուց հետո մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել