Այլևս հարկավոր չէ ցանկալի ապրանքը գնելու համար երկար սպասել կամ օգտվել խնայողություններից, քանի որ արդեն կարելի է գնել հիմա և վճարել հետո՝ մաս-մաս, առանց հավելյալ վճարների։
Բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը ներկայացնում է ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայությունը՝ paylater-ը:
«Այսօրվանից մենք ազդարարում ենք մեր նոր ծառայության՝ paylater-ի մեկնարկը, որը միտված է սպառողների գնումների ֆինասավորման փորձի բարելավմանը:»,- ասում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն ու հավելում, թե ինչ առավելություն է տալիս ծառայությունը հաճախորդներին և բիզնեսներին,-«Paylater-ը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա դիմաց մաս-մաս ՝ առանց հավելյալ վճարների։ Բիզնեսների տեսանկյունից ևս այս ծառայությունը շատ գրավիչ է, և վերջին տարիներին լայն տարածում ունի աշխարհում: Բիզնեսներին այն հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց վաճառքները»:
Նշենք, որ paylater-ը օգտատերերին տրամադրում է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումը կատարել նույն պահին, իսկ վճարումներն անել մաս-մաս՝ 3-6 ամսում և ամենակարևորը՝ առանց որևէ հավելավճարի:
Paylater-ը հասանելիէ InecoMobile հավելվածով:
Վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց հավելյալ ջանքերի:
Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանը ժպիտով նշում է, որ այս ծառայությունը փոխարինում է մեր այն մտերիմ ընկերոջը, ում զանգահարում ենք պարտքով գումար խնդրելու համար:
Իսկ «Armcomedy» հումորային ծրագրի հաղորդավար Սերգեյ Սարգսյանն ասում է, որ paylater-ը, պարզապես, մարդկային կոմֆորտ է բերում մեր կյանք:
«Այն, ինչը դու ծրագրում էիր գնել 3 ամիս անց, կարող ես գնել ու սկսել վայելել հիմա»,- ասում է Սերգեյը:
Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը նշում է, որ ծառայությունը կընձեռի մի շարք հնարավորություններ, որոնցից է սեփական միջոցների տնօրինման ազատությունը, 24/7 հասանելիությունը և գնումներ կատարելու փորձառաության բարելավումը։
«Ինչպես միշտ, այս անգամ ևս Ինեկոբանկը ներկայանում է իր նորարարական լուծումներով՝ հանուն հաճախորդի հարմարավետության. սա է մեր կարգախոսը»,- եզրափակում է իր խոսքը Լ. Ռուբինյանը:
Հեղինակը՝ Տաթևեր Լազարյան