Kiss.am-ը գրում է.

Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Խոյեր 
 
Այսօր տարաձայնություններն ու վեճերը ավելի շատ կլինեն, օրվա սկզբում դա կխանգարի լուծել մի շարք կարևոր հարցեր: Ընտանեկան խնդիրները հնարավոր է քեզ շեղեն և թույլ չտան կենտրանանալ գործերի վրա:
Դժվար կլինի լեզու գտնել կանանց հետ: Խորհուրդ չի տրվում քննարկումներ անցկացնել, հազիվ թե կարողանաս գործընկերներիդ հետ միևնույն հայտարարի գալ:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Ցուլեր 
 
Կարևոր որոշումներ ընդունելիս՝ ղեկավարվիր տրամաբանությամբ ու առողջ մտածելակերպով. միայն այդ դեպքում խույս կտաս լուրջ սխալներից: Կարող ես օգնություն խնդրել նաև համախոհներից, իսկ նոր ծանոթների հետ եղիր զգույշ:

Միգուցե չնախատեսված ծախսեր և անհաջող գնումներ լինեն, չի բացառվում նաև առողջական խնդիրներ առաջանան:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Երկվորյակներ 
Շատ լավ օր է շփման համար՝ հիանալի կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական հանդիպումները: Նոր ծանոթների վրա կկարողանաս հրաշալի տպավորություն թողնել: Չի բացառվում նոր բիզնեսի սկսես:

Հնարավոր են արդյունավետ գործարքներ, որոնք խոստանում են խոշոր եկամուտ: Այսօր կարող ես գնումներ անել՝ չխնայելով գումարդ:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Խեցգետիններ 
Օրվա առաջին կեսը բարենպաստ է աշխատելու, բարդ հարցերին լուծում տալու համար: Միգուցե նոր համախոհներ ի հայտ գան, որոնք քեզ շատ բան կսովորեցնեն: Հիանալի կանցնեն գործողումները, համագործակցությունները:

Երեկոյան թերագնահատելով հնարավորություններդ՝ կկանգնես լուրջ խնդրի առաջ, ցանկալի է լսել այն խորհուրդները, որոնք կտրվեն քեզ մտերիմ մարդկանց կողմից:

Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013
Առյուծներ 
Դու փորձում ես սառնասրտորեն մոտենալ ամեն ինչին, սակայն դա քեզ մոտ այնքան էլ չի հաջողվի: Հնարավոր է տարաձայնություններ առաջանան համախոհների հետ շփվելիս: Մի փորձիր սթրեսային վիճակից օգտվելով՝ ալկոհոլ օգտագործել:

Անսպասելի գաղափարները, որոնք կծնվեն օրվա ընթացքում, թույլ կտան դրությունը փոխել դեպի լավը: Պետք չէ թաքցնել անհանգստությունը մտերիմ մարդկանցից, նրանք պատրաստ են աջակցել քեզ:
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Կույսեր 
Օրը վատ չի դասավորվի, միայն կեսօրին միգուցե տհաճ խնդիրների առաջ կանգնես, որոնք լուծելն այնքան էլ հեշտ չի լինի: Կարող ես օգնություն խնդրել համախոհներից, նրանք ուրախ կլինեն օգնել քեզ: Շատ ժամանակ կխլեն անմիտ խոսակցությունները, սակայն դա այնքան էլ քեզ չի մտահոգի:

Խորհուրդ չի տրվում մեկնել ճանապարհորդության, այն դժվար թե բարձրացնի տրամադրությունդ:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Կշեռքներ
Կլինեն հետաքրքիր հանդիպումներ, քո ճանապարհին կհանդիպեն մարդիկ, որոնցից կարելի է շատ բան սովորել: Հիանալի կկարողանաս լեզու գտնել գործընկերների հետ, օգնել նրանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում:

Նոր ծանոթությունների արդյունքում՝ կբացվեն մասնագիտական հեռանկարներ: Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից, կլինեն նաև դրամական մուտքեր:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Կարիճներ 
Այսօր, քան երբևիցե, կարիք է զգացվում հաճելի մեկնաբանություններ լսել քո հասցեին, ցավոք, մտերիմներդ այնքան էլ շռայլ չեն խոսքերը ասելու մեջ և դա հնարավոր է փչացնի տրամադրությունդ: Իսկ ահա գնումները, գեղեցկության սրահներ հաճախելը կբարձրացնի տրամադրությունդ:

Միգուցե նոր ծանոթություններ հաստատվեն, սակայն լուրջ ընթացք դժվար թե ստանան:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Աղեղնավորներ 
Գործերը վատ չեն ընթանում, սակայն դու ինքդ ես քեզ համար խնդիրներ ստեղծում, անմտածված քայլեր ես անում, վիճում այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել քեզ: Սակայն ամեն ինչ ընթացքում կկարգավորվի, իսկ տարաձայնությունները կհարթվեն:

Խուսափիր չնախատեսված գնումներից, մտերիմ մարդկանց հետ եղիր համբերատար՝ նրանք այսօր շատ ունեն քո օգնության կարիքը: 
 
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Այծեղջյուրներ 
Այսօր քեզ չեն ուրախացնի հաղթանակները, որոնց կհասնես, իսկ նպատակներին դժվար թե հասնես: Մտերիմ մարդիկ քեզանից շատ ավելին են սպասում, և չստանալով դա՝ միգուցե հիասթափվեն քեզանից: Չի բացառվում հայտնվի մեկը, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ցանկալի չէ փոխել բնակության վայրը կամ աշխատավայրը, իսկ միջոցառումներն այնքան էլ լավ չեն անցնի:
Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Ջրհոսներ 

Օրվա առաջին կեսը բարենպաստ է, քո աշխատասիրության շնորհիվ կլուծես առաջացած խնդիրները, իսկ խոչընդոտները, որոնց կհանդիպես՝ արագ կհաղթահարվեն: Հնարավոր է ազդեցիկ մարդու հետ ծանոթությունը հնարավորություն տա բարձրացնել պաշտոնդ:

Երեկոյան միգուցե տանը խնդիրներ առաջանան, սակայն լուրջ կոնֆլիկտների չեն հագեցնի: Զգույշ եղիր ֆիզիկական աշխատանքից:
 Տարվա ընդհանուր աստղագուշակ. 2013Ձկներ 
Հաճախ ես անպատասխանատու քայլեր անում, այդ իսկ պատճառով կառաջանան մասնագիտական դժվարություններ: Գործնական հաջողության չես հասնի, սակայն գործընկերներդ կբարձրացնեն տրամադրությունդ:

Դրամական մուտքեր այսօր հազիվ թե լինեն, այնպես որ հետաձգիր գնումները: Երեկոն հարմար է ընկերական հավաքույթների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել