Զարմանում եմ շատ «ապահովվածների» հոգեբանության վրա: Ինչո՞ւ են միլիոններ վատնում մեքենաների «գոլդ» համարանիշների վրա, եթե հետագայում դրանց ձեռքը կրակն են ընկնում: Կարգավիճակն ընդգծելու և հասարակ մահկանացուներից առանձնանալու մոլուցքը վայրկյանների ընթացքում մարում է, երբ հայտնվում են պետավտոտեսուչների տեսադաշտում կամ դառնում հերթական դժբախտ պատահարի հերոսը: Սկսում են աղաչել, թե «լավ էլի, Շամշյան ջան, սաղ քաղաքը գիտի, որ էդ իմ համարներն ա, ախպոր պես, լավ մաղարիչ կանենք, մենակ մի գրի էլի» ու… առյուծից վերածվում փիսիկի: Ճիշտ է, արժանապատվություն ունեցող մարդկանց համար վերը նկարագրածն անհասկանալի է, բայց սա է իրականությունը, ու կարծես առողջացման միտումներ չեն նկատվում: Ուրեմն ճիշտ են ոստիկանները, որ ավելացրեցին «պլատինե-գոլդ» համարանիշների համար սահմանված գումարները՝ դրանք հասցնելով մինչև 8 մլն-ի: Միևնույն է, պահանջարկը կա, էլ ինչո՞ւ փիսոների հաշվին չլցվի պետբյուջեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել