Kiss.am-ը գրում է.
Հավանաբար այս հարցն ինքն իրեն ուղղել է մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այն ժամանակ, երբ փողը չի բավականացրել գնելու անհրաժեշտ կամ ցանկալի իրը: Բայց ոչ բոլորն են գտել պատասխանը այս, կարծես, հռետորական հարցի:
Սկզբի համար նախ անհրաժեշտ է ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչ եք պատկերացնում «լինել հարուստ» արտահայտության տակ: Ինչու է անհրաժեշտ այդ սահմանումից սկսելը… որովհետև ձեր պատկերացման հստակությունից է կախված ձեր ռազմավարական դիրքորոշումը: Ոմանք ցանկանում են իրենց աշխատավարձը բարձացնել մինչև 300 – 500 դոլարի, մյուսները` հիշատակվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, Բիլ Գեյթսի կողքին: Իսկ հարցը` «Ինչպես դառնալ հարուստ», հավասարապես վճռորոշ է թե առաջինների, թե երկրորդների համար:
Նախապայմաններ, որոնք օգնում են հարստանալ
Դուք պետք է հասկանաք, որ խելացի, վճռական և աշխատասեր մարդ լինելը երբեմն բավարար չէ մեծ գումարներ աշխատելու համար: Բացի դա, դուք պետք է լինեք նաև հաջողակ, ակտիվ, ծանրակշիռ, նպատակասլաց, ինքնատիրապետող և, ինչու չէ, հավակնոտ: Ձեզ պետք կգան նաև ռիսկի գնալու, փորձարկելու, անդադար գործելու, բառի լավ իմաստով` ավանտյուրիստ լինելու հմտությունները: Ձեզ պետք է առաջ մղի հարստանալու և այդ հարստությունը պահպանել կարողանալու ձգտումը:
Միտքն ամեն ինչի հիմքն է
Միտքը, այն հիմքն է, որին հենվելով մենք առաջ ենք գնում դեպի հետագա զարգացում և բարեկեցության մակարդակի բարձրացում: Եթե դուք «հեղինակն» եք ձեր մտքի, մտահղացման, ապա բացառված չէ, որ այն արդյունավետ կերպով կյանքի կոչվի: Առաջին հերթին պետք է գիտակցեք, որ կարող եք նոր ինչ-որ բան ստեղծել կամ արդիականացնել արդեն գոյություն ունեցողը, ինչը կմեծացնի ձեր եկամուտները: Սակայն պետք է մտածեք ոչ այնքան ԻՆՉՊԵՍ անելու մասին, որքան վերլուծեք գաղափարը արդիական և «աշխատող» լինելու տեսակետից:
Հաճախ կարելի է լսել, որ զբաղվելով «սեփական» գործով` կարելի է հիանալի կարիերա ապահովել և դառնալ հարուստ: Դա իսկապես այդպես է, բայց այդքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ «առավելագույնս ՔՈ, քեզ համապատասխան գործը» գտնելը հեշտ խնդիր չէ: Խորհուրդ է տրվում շատ խիստ, նույնիսկ թերահավատորեն մոտենալ սեփական գործ բացելու այն գաղափարին, որը ձեզ ամենասրտամոտն է թվում: «Թերահավատորեն մոտենալ» ասելով` նկատի է առնվում ինքն իրեն լսելը, սեփական կյանքը գրեթե մանկությունից սկսած վերլուծելը… հատկապես կարևոր է արձանագրած հաջողությունների բնույթը, շարժառիթները հասկանալը: Եթե այն, ինչով ցանկանում եք զբաղվել և այն, ինչ մինչև այսօր փաստացի հաջողվել է ձեզ, ունեն ընդհանուր եզրեր, ուրեմն` արժի փորձել ձեր ուժերը նոր գործում:
Անկասկած, դուք ձեր պոտենցիալը կարող եք բացահայտել այն գործունեության մեջ, որն ընտրել եք հոգով, ներքին մղումով: Իսկ եթե տիրապետում եք գործի հիմունքներին, կարողանում եք հասկանալ սկսած բիզնեսի ուղնուծուծը և գիտակցել բուն մեխը, ապա շատ ավելի հեշտ կլինի գաղափարի իրացումը, ինչն էլ ժամանակի հետ կմոտեցնի ձեր ցանկալի նպատակին` դառնալ հարուստ:Շփվեք հաջողած մարդկանց հետ
Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր ձեր կարծիքով օժտված են հարստություն ձեռք բերելու տաղանդով: Նրանց մեջ կարող են լինել և գործընկերները, և ինչ-որ մեկը ձեր ծանոթ - բարեկամների շրջապատից: Եթե, ըստ ձեզ, նրանք կարողացել են ինքնուրույն հասնել ինչ-որ բանի և ունեն ֆինանսական հաջողությունների փորձ, ապա «հետազոտական» շփումը նրանց հետ ձեզ ինքնավստահություն և ներշնչանք կհաղորդի: Ընդ որում շփում ասելով այս դեպքում չի խոսվում այլ մարդու` հաջողության հասնելու մեթոդները դասախոսոթյան պես յուրացնելու մասին. դուք կարող եք ընդհանրապես չխոսել բիզնեսից: Մարդկային պարզ հաղորդակցությունը, ընկերական հարաբերություններ ստեղծելը, որևէ հարցով կամ խնդրանքով նրանց դիմելու հնարավորությունը ավելի օգտակար է, քան մեկանգամյա հանդիպումը` ֆինանսաբեր գաղափար «կորզելու» համար: Շփումը հաջողած մարդկանց հետ իրականացվում է նաև համապատասխան գրականություն կարդալու միջոցով: Հիմա բազմաթիվ հեղինակներ կան, ովքեր «սովորեցնում են» ժամանակն արդյունավետ տնօրինել, առաջարկում են առանց նախնական կապիտալի սեփական բիզնես սկսելու տարբերակներ: Մի շարք փորձված տեխնոլոգիաներ կարելի է կիրառել ձեր գործի մեջ` առանց ամեն անգամ հեծանիվ հայտնաբերելու:Մի՛ խուսափեք դժվարություններիցԵթե կանգնած եք ընտրության առջև, միշտ ընտրեք ավելի բարդ որոշումը: Դա կսովորեցնի ներքին ուժեր գտնել, հմտանալ ինքնակազմակերպման մեջ, կտա կարողություն ձեր և ձեր գործի համար ճիշտ շեշտադրումներ կատարել: Երբ երկու ճանապարհ կա, մենք հաճախ ընտրում են հեշտը` ծուլությունից ելնելով, իսկ ավելի ուշ ապրում հիասթափություն անբավարար արդյունքների համար: Նույնիսկ առօրյա կյանքում, օրինակ, մեքենավարման դասընթացի և ձկնորսության միջև ընտրություն կատարելիս` ընտրեք դասընթացները: Ձեռք բերեք ամենատարբեր ունակություններ: Բայց հանգստի համար ևս ժամանակ գտեք` չփոխարինելով մեկը մյուսով:Գործելու ձեր սեփական «ձեռագիրը»Հարստանալը, կապիտալ ձեռք բերելն ու հաջող բիզնես ունենալը գործելու որոշակի կերպի արդյունք է: Գործողությունները մանրակրկիտ մշակված ու նպատակադրված էին, թե պատահական էին, բայց արդյունավետ դուրս եկան` եկամտաբերության հարցում էական չէ: Հստակ է մի բան. եթե մարդը չի գործում, որքան էլ ընդունակ ու աշխատասեր լինի, չի հարստանա:Ավելին` որոշակիորեն գործելու մարտավարությունը պայմանավորված չէ բացառապես տաղանդի առկայությամբ կամ առանձնահատուկ կարողություններով: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ այդպես էլ չեն կարողանում հարստանալ, մինչդեռ ավելի քիչ օժտվածները մեծ կարողություն են ձեռք բերում: Հարստության ձեռք բերումը խիստ որոշակի, հստակ գործելակերպ ունենալու, գործերի վարման սեփական ձեռագիրը մտցնելու արդյունք է: Կարևոր է ձևավորել ձեր ուրույն գործելակերպը, որը կօգնի հասնել դրված նպատակներին և իրականացնել երազանքը:Եվ հիշեք, որ հարստությունը խնայողության և ժլատության արդյունք չէ: Խնայող մարդիկ շատ հաճախ չունևոր են մնում, մինչ շատերը, ովքեր վատնում են առանց հաշվելու, հիշատակվում են հարուստների ցանկում` թեկուզև ոչ Բիլ Գեյթսի կողքին:Բոլոր հարստանալ ցանկացողներին մաղթում ենք մտահղացումների հաջող իրագործում` հույսով, որ այն ձեզ ավելի կերջանկացնի: