ցուլ

ARMLADIES-ը գրում է.

Խոյ

Խոյի մարմնի թույլ հատվածներն են գլուխն ու դեմքը: Նա արագ է արձագանքում, երբ դիպչուն են նրա մազերին, կամ դեմքի որևէ հատվածին: Խոյի ականջնրի բլթակներն առավել զգայուն հատվածներից են համարվում, համբույրը, թեթև կծոտելը, կամ փչելը հաճելի կլինեն նրան: Խոյ կինը հավանում է երբ իրեն համբուրում է չսափրված տղամարդը, դեմքի փափուկ մազերը ասես կրկնապատկում են համբույրի հաճույքը:

Ցուլ

Ցուլերի մարմնի զգայուն հատվածը պարանոցն է: Սկսեք մատներով թեթև դիպչել դեմքին և մատները սահեցնել պարանոցով: Շարունակեք համբուրել նրա կոկորդը և ցուլը կբոցավառվի: Կարելի է ուղղել նրա փողկապն ու մատներով կամ եղունգներով շոյել նրա պարանոցը, անմիջապես կտեսնեք նրա փոխադարձ ջերմ պատասխանը:

Ցուլերը չեն սիրում գործողությունների արագ զարգացումը, այդ պատճառով թողեք, որ գործողություններն ընթանան բնականոն հունով: 

Երկվորյակ

Հատկապես զգայուն են մատները: Կին-երկվորյակն արագ է արձագանքում, երբ համբուրում են նրա ձեռքերը : Իսկ տղամարդ երկվորյակը սիրում է, երբ նրա մատներն են հատիկ հատիկ համբուրում, անգամ `լիզում :

Երկվորյակին կարող է խելքահան անել համբույրներն ու քնքշանքները ձեռքի ափում, իսկ առավել սադրիչ կլինի լեզվով քնքաշանքները մատներից մինչև ուսեր:

Խեցգետին

Այս  համաստեղության և տղամարդիկ և կանայք սիրում են  համբուրվել, ֆրանսիական համբույրն. իսկը խեցգետինների համար է: Հայտնի է, որ անգամ համբույրից նրանք կարող են օրգազմի հասնել:

Սակայն ամենազգայուն հատվածը կուրծքն է: Երկու սեռերն էլ նույնպես են արձագանքում պտուկի հատվածի քնքշանքներին: Բութ մատով և ցուցամատով արված քնքշանքները առավել կբորբոքեն խեցգետինների ցանկությունը:

Առյուծ

Առյուծ հետ համատեղ լոգանքը կատարելություն կլինի: Հատկապես, երբ լոգանքի ընթացքում քնքշանքները համեմվեն մեջքի վրա "ճանկռոցներով":

Իսկ կին առյուծի հետ նախաձեռնեք խաղ, դրա համար Ձեզ կօգնի  մետաքսե շալը, որով կարելի է շոյել նրա կիսամերկ մարմինը:

Կույս

Կույս համաստեղության կանայք և տղամարդիկ սիրում են, երբ շոյելուց բացի եղունգներով են դիպչում պարանոցից մինչ փորի հատվածը: Իսկ լեզվով շոյանքները նրանց ուղղակի խելքահան կանեն: Այս նշանի կանայք սիրում են ցնցուղի տակ կանգնել, մանավանդ, երբ ջուրը սահում է փորից ներքև, իսկ նրանց հետ ցնցուղ ընդունելն իսկական տոն կլինի:

Կշեռք 

Կշեռքների Էրոգեն գոտին է համարվում հետույքային հատվածը: Փորձեք աննկատ դիպչել հետույքին և կտեսնեք նրա ցանկալի արձագանքը: Սա այն նշանն է, որը սիրում է, երբ հետույքին պարբերաբար հարվածում են` անգամ ճիպոտով: Կանանց դուր են գալիս  սիրով զբաղվել այնպիսի դիրքերով, որ իրենց մարմնի հետևի հատվածն առավել գայթակղիչ երևա:

Կարիճ

Կարիճների ամենազգայուն հատվածը սեռական օրգաններն են: Կին կարիճն անգամ ոտքը ոտքին գցելուց կարող է գրգռվել: Այն ինչ կապված է սեռական օրգանների հետ կիրառեք, եթե կարիճ է ձեր կողակիցը:

Աղեղնավոր

Աղեղնավորների էրոգեն գոտիներն են ոտքերը մինչև ծնկների հատվածը: Առավել թույլ են մազերի հետ խաղն ու գլխամաշկի մերսումը: Ամենազգայուն հատվածներից են համարվում նաև ոտքերի ներսի մասի մաշկը:

Այծեղջյուր 

Այծեղջուր-տղամարդը սիրում է, երբ կինը կրծքերով դիպչում է դեմքին և այդպես սահում ներքև:

Կին-այծեղջուրը խենթանում է, երբ համբուրում են  ծունկի հետևի հատվածը, պորտի հատվածը, պարանոցը:

Այս նշանը սիրում է մերսումը,հատկեպես երբ դա ներքևից վերև է արվում, սա ևս մեկ հուշում է նրանց կողակիցներին:

Ջրհոս

Ջրհոսները սիրում են, երբ իրենց փաղաքշում են երկար ու քնքուշ: Նրանց առավել զգայուն հատվածներն են համարվում ոտքի կոճերն ու ոլորքները: Հատկապես կանգնած դիրքով սիրով զբաղվելն են նախընտրում կին-ջրհոսները:  Նրանց անմոռանալի հաճույք կարող եք պատճառել նաև ջրում:

Ձկներ 

Ձկները սիրում են սեքսով զբաղվել տաք վայրերում ուր կլսվի ջրի ձայնը: Եւ եթե միշտ չէ, որ  հնարավոր է դա անել ծովափում` տաք ավազին, ապա լոգարանում միշտ հարմար է: Ձկների ոտքի թաթերը շատ զգայուն են, կրքի փոռթկումների ժամանակ կարելի է ձուկ-կնոջ ոտքի մատները կծել և դա նրան խելքահան կանի: Իսկ ձուկ-տղամարդուն անդիմադրելի հաճույք կպատճառի, եթե մերսեք նրա ոտքերը,իսկ  փոխարենը բացառված չէ, որ նա  ոտքի մատներով դիպչի զուգընկերուհու սեռական օրգաններին` աներևակայելի հաճույք պատճառելով նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել