-Տես, մայր ճագար էլ ունենք, - ասաց Գոռն ու բացեց արկղի կափարիչը, որի մեջ մի մեծ սև ճագար էր ապրում:

Մինչ այդ արդեն մեզ ցույց էր տվել փոքրիկ ճագարներին, որոնք Գոռի համարձակ հպումներից այս ու այն կողմ էին փախչում: Գոռն իր փոքրիկ ընկերներին շատ էր սիրում: Ինչպես նրա մայրն էր պատմում, կարող էր ժամերով խաղալ հետները ու չձանձրանալ:

Գոռը մի ժպտերես ու չարաճճի տղա էր` վառվող աչքերով ու գյուղաբնակ երեխաներին բնորոշ կարմրավուն այտերով: Հենց նա ու նրա պատմությունն էին մեզ հասցրել Երևանից 52 կմ հեռավորության վրա գտնվող Եղեգնավան գյուղը:

Գոռին ողջ համացանցը գիտեր: Բայց նա դրա մասին երևի գլխի էլ չէր ընկնում: Նա այն 6-ամյա փոքրիկն է, ում ապօրինաբար մանկապարտեզ չէին թողնում ընտանիքի՝ աղբահանության համար ունեցած 23.000 դրամ պարտքի պատճառով: Գնացել էինք Եղեգնավան՝ պարզելու` ինչով կարող ենք օժանդակել ընտանիքին ու ոտքի կանգնեցնել:

Գոռի ընտանիքը 5 հոգուց էր բաղկացած: Ապրում էին ծայրահեղ աղքատ պայմաններում, ցավոք, ինչպես հայ գյուղական ընտանիքներից շատերը: Արմենը՝ Գոռի հայրը, շատ աշխատասեր տղա էր: 88-ին գաղթել էր Նախիջևանից Վայք, ապա տեղափոխվել Արարատի մարզ, որտեղ հողերը համեմատաբար բերրի են: Ճակատագրի բերումով այդպես էլ սեփական հողատարածք ձեռք բերել չէր կարողացել ու բավարարվում էր անշուք կիսաքանդ տնակով ու տնամերձ փոքրիկ հողակտորով:

Մշտական աշխատանք չունեն, չնայած ինքն էլ, կինն էլ աշխատող են: Փոխարենը շատ պարտքեր ունեն, որոնք մարելու հեռանկարը խիստ մշուշոտ է: Արմենն ու կինը երբեմն օրավարձով աշխատելու են գնում հարևան հանդեր ու օրական մի քանի հազար դրամ վաստակում, որը միայն սննդի է բավականացնում:

Տարբեր կառույցների Արմենը շատ է դիմել: Վարկով գումար է ուզում անասուն գնելու ու սեփական ֆերման ստեղծելու համար: Ասում են` չկա հիմա, հետո արի, ուրիշներն էլ թե` վերցրիր, ո՞նց ես հետ տալու: Ու էսպես մնացել են շիվարած: Աչքների առաջ օր օրի հասակ առնող 3 տղաներն են, իսկ հետևում` գնդի պես մեծացող պարտքերը:

Որոշեցինք օգնել այս ընտանիքին: Փառք Աստծո, մեր կողքին նաև բարերարներ ու ընկերներ կանգնեցին: Այս ընտանիքի պատմությունը շատերի սրտերին էր դիպել:

Հավաքվեցինք ու թիմով մեկնեցինք Արտաշատ: Այստեղ մեզ Արմենն էր սպասում: Ասել էինք, որ երազանքն իրականացնելու ենք ու նրան մի ողջ ֆերմա ենք նվիրելու: Արմենը ողջ ընթացքում լուրջ էր, մի քիչ հուզված: Նա հետո էր մեզ պատմելու, որ այս օրը երեխաների ծնունդից հետո նրա ամենաերջանիկ օրն է:

3OyCIcKh-GLpZYUGvslmbDkMQd5CQFPNEI9VqaSHEuU

-5lafRZpZj-5_YRV5em9aOsDktgIqTuq9E-5YQYl9NE 1002621_10201359987457739_1171293890_n

 1150386_10201359990337811_1359367069_n 1157473_10201359991177832_582910645_nԲոլոր կովերին ու հորթերին մանրամասն զննեցինք: Հետներս կենդանիներից հասկացողներ էինք տարել, ովքեր մեզ հավանական սխալներից ապահովագրելու էին ու օգնելու էին ընտրել լավագույններին:

Արմենն էլ անասուններից լավ գլուխ էր հանում: Սկուրպուլյոզ կերպով գնահատում էր, չափում, հաշվարկում: Երկար շրջեցինք շուկայում: Արդյունքում 9 առողջ հորթ ընտրեցինք, որոնց Արմենը խոստացավ աչքի լույսի պես խնամել: Ասաց, որ կմեծացնի, ու երբ մի քանի տարեկան դառնան, կվաճառի ու նոր հորթեր կգնի: Եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում տարիներ անց Արմենը մի քանի տասնյակ գլուխ անասուն կունենա ու ընտանիքի բոլոր ծախսերը հեշտությամբ կհոգա:

Արմենին նաև գոմ կառուցելու համար անհրաժեշտ գումար տվեցինք: Ասաց, որ իր հողակտորը հողագործության համար շատ է փոքր, բայց գոմի համար կբավականացնի:

Հորթերով բեռնված բեռնատարներով ժամանեցինք գյուղ: Երեխաները մեզ իսկույն շրջապատեցին ու սկսեցին ցատկոտել ուրախությունից: Արմենի կինն էլ էր ուրախ : Արդեն վստահ էր, որ հին օրերն այլևս անցյալում են:

1176134_10201359992497865_2002683152_n

1235137_10201359988977777_326665913_n

fAoy2kmFWlDzZyvlBqKnqdsT6YMGp8_uLrH8B62MMxM

XOHzcfRnWmoxJeH-5-QIbTbr0hunQqygfz4sIPQRmKI

Երեխաների հետ մոտիկից շփումը ամեն ինչ արժեր: Մի քանի ժամով մենք էլ մանկացանք, ու ամենքս մեր մանկություն վերադարձանք:

z8XwTTe2ggZo3jXErx1QkTts83DZk43qk8f5sL41w3w

 

Եվս մի պատմություն գեղեցիկ ավարտ ունեցավ: Ու այդպես եղավ բարի ու կողքինի խնդրի հանդեպ սրտացավ մարդկանց շնորհիվ: Այսպիսի պատմություններ դեռ շատ կունենանք, որովհետև վստահ ենք, որ հաջորդ անգամներն էլ մեր կողքին այս օրվա պես կանգնելու եք: Խնդիրները միասին պետք է լուծել: Հա, հենց էսպես, պետք է համախմբվել ու լուծել: Ախր դա հնարավոր է: Ճիշտ նպատակի ու լավ կազմակերպման դեպքում համախմբումը հնարավոր է: Խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր այս ընտանիքի ժպիտի պատճառը դարձան:

ox6B4yODfEz2XWgkjtALheA2vnTMwHGQ267AqMrGoEM

Ի դեպ, Գոռիկը շուտով նորից մանկապարտեզ կգնա: Պարտքերը մարված են:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել