Galatv.am-ը գրում է.

Երեկ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:

Այս մասին ԳԱԼԱ-ն զրուցեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ, ում համար զարմանալի էր այս միջնորդությունը.

«Ես գտնում եմ, որ բացարձակապես ոչ մի հիմք չկա նման միջնորդության համար, ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է միջնորդությունը ներկայացվել, բայց իմ համոզմունքը հիմնված է գործի տվյալների հիման վրա, որ նման միջնորդությունը բավարարելու որևէ հիմք չկա»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այժմ Գորիսում է, քանի որ լրացուցիչ փորձաքննության կարիք է առաջացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել