Հարսանիքի հյուրը պարի ժամանակ պատահաբար գնդակահարել է ընկերոջը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Մերձավոր Արևելքում հարսանիքը վերածվել է իսկական ողբերգության: Երիտասարդը պատահաբար գնդակահարել է իր ընկերոջը հենց տոնական արարողության ժամանակ: 

Տոնական իրադարձությանը ներկա հյուրերից մեկը հեռախոսով նկարահանել է մի ապշեցնող տեսարան: Փեսայի ավանդական պարին մասնակցող տղան հանել է գրպանից ատրճանակը և փորձել է օդ կրակել: Երբ նա ատրճանակը օդ էր բարձրացրել, անկանխատեսելի կրակոց է եղել, իսկ փամփուշտը դիպել է ընկերոջը:

«Նա չէր գնահատել ուժերը: Փամփուշտը հայտնվել էր պարողներից մեկի կրծքի մեջ»,- մեկնաբանել է իրավիճակի ականատեսներից մեկը:

Ապշած հյուրերը միանգամից չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել և միայն մի քանի րոպե անց վազել են վիրավոր երիտասարդի մոտ՝ օգնություն ցույց տալու: Տուժածի ընկերները փորձել են նրան օգնել տեղում, սակայն նրան ուշքի բերելու բոլոր փորձերը ձախողվել են:

Երիտասարդը մահացել է տեղի հիվանդանոցներից մեկում արյան կորստից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել